Նոր Բանանց
բնակավայր Արցախում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Նոր Բանանց, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[2][3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[4]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Բանանց | ||
ադրբ.՝ Yuxarı Şurtan | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Այլ անվանումներ | Շուրթան Վերին | |
ԲԾՄ | 1887 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Անուն խմբագրել
Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Շուրթան Վերինը վերանվանվել է Նոր Բանանց[5]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Յուխարի Շուրթան[4]։
Պատմություն խմբագրել
Նախկինում Շուրթան Վերին անվանումով մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ[6]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
- ↑ 3,0 3,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 4,0 4,1 Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 584
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 166