Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)

Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, փոքրիկ գետակի ափին։

Գյուղ
Նորշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԵնիգեղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Նորշեն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Նորշեն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը հարթավայրային էր։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնականում հայաբնակ է։ 1829 թվականին գյուղի հայերի մի մասը գաղթել են Հարավային Կովկաս և հիմնել են Ախալցխայի շրջանի Նորշեն (այժմ Ծղալթբիլա) գյուղը։

Նորշենի հայկական թաղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 22 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նորշենն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 30

Աղբյուրներ խմբագրել