Նորմատիվներ, (լատին․՝ normatio — կարգավորում), աշխատաժամանակի, նյութական և դրամական ռեսուրսների ծախսի հաշվարկային մեծություններ, որոնք կիրառվում են ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության պլանավորման, կառավարման և նորմավորման նպատակով։ Որոշվում են բնաիրային և արժեքային ձևերով, արտահայտվում բացարձակ և հարաբերական թվերով։ Ըստ կիրառման շրջանակների լինում են միջճյուղային (տնտեսական), ճյուղային (գերատեսչական) և գործարանային։ Դասակարգվում են նաև ըստ գործողության ժամկետների (երկարաժամկետ, ընթացիկ) և օգտագործման պարտադիրության (տիպային, տեղեկատու)։

Նորմատիվի գրաֆիկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 383