Նորդուզ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Շատախի հարավ-արևելյան կողմում։ Կենտրոնը Նորդուզ գյուղն էր։

Գավառակ
Նորդուզ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներՆորդուս, Նորտուզ, Նուրդուզ
Ազգային կազմհայեր
Տեղաբնականուննորդուզցի
Ժամային գոտիUTC+3

Հարևան տարածքների հետ միասին մոտավորապես համապատասխանում էր Վասպուրական աշխարհի Անձևացիք գավառին։

Աշխարհագրություն խմբագրել

Գավառակի մեծ մասը լեռնային է։ Հարուստ է ջրերով ու անտառներով։

Գավառակի ամենամեծ հայկական գյուղը Փիբադլուն էր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին ուներ 17600 բնակիչ։ Շատախի գավառակի հետ միասին ուներ 26245 հայ, 5190 քուրդ և 447 քուրդ բնակիչ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գավառակն ուներ ածխի պաշարներ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր, մասամբ նաև՝ շալագործությունը։ Պահում էին ջուռ և ֆիլիկ տեսակի բրդատու ոչխարներ և այծեր, որոնց բուրդն արտահանվում էր։ Նորդուզը նաև հայտնի էր կաթնամթերքներով և մեղրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նորդուզը Շատախի գավառակի հետ միասին ուներ 46 եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Շատախի գավառակի հետ միասին ուներ 7 հայկական վարժարան։

Վարչական բաժանում խմբագրել

Մոկսը Շատախի գավառակի հետ միասին ուներ 115 գյուղ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 27

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն