Նորա Նիլսոն Գրեյ (անգլ.՝ Norah Neilson Gray, հունիսի 16, 1882(1882-06-16)[1], Helensburgh, Rhu, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 27, 1931(1931-05-27), Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նկարիչ-դիմանկարիչ։ Գլազգոյի դպրոցի երիտասարդ վարպետների խմբի անդամ։

Նորա Գրեյ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1882(1882-06-16)[1]
ԾննդավայրHelensburgh, Rhu, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 27, 1931(1931-05-27) (48 տարեկան)
Մահվան վայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամությունGlasgow Girls?
 Norah Neilson Gray Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Նորա Նիլսոն Գրեյը ծնվել է նավատիրոջ ընտանիքում։ Եղել է յոթ երեխաներից մեկը[2]։ 1901 թվականին Նորայի ընտանիքը տեղափոխվել է Գլազգո։ 1901-1905 թվականներին սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում՝ Ժան Դելվիլի և Ֆրա Նյուբերիի մոտ[3][4]։ Դպրոցն ավարտելուց հետո նկարչուհին Կիլմակոլմ քաղաքի դպրոցում դասավանդել է նկարչություն և դիզայն։ 1910 թվականին Գլազգոյում բացել է իր սեփական գեղարվեստի արվեստանոցը։ Նորա Գրեյը բազմիցս իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Գլազգոյի Գեղարվեստի թագավորական ինստիտուտում, ինչպես նաև Փարիզյան սալոններում։ Ապա Գլազգոյում կազմակերպել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նորա Գրեյը Ֆրանսիայում աշխատել է որպես բուժքույր։ Հայրենիք վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ և առաջին հերթին նկարել է դիմանկարներ։ 1921 թվականին դարձել է առաջին կին նկարիչը, որը հավաքագրվել է Գլազգոյի Գեղարվեստի թագավորական ինստիտուտի կողմից աշխատանքային հանձնաժողովի կազմում և ամենամյա ցուցահանդեսների համար ընտրել է արվեստի գործեր։ 1920-ական թվականների վերջին նկարչուհին հիվանդացել է քաղցկեղով, սակայն շարունակել է նկարել և իր աշխատանքները մինչև իր մահը՝ 1931 թվականը, ցուցադրել է Լոնդոնում, Փարիզում ու Շոտլանդիայում։

Նորա Գրեյը եղել է 20-րդ դարասկզբի ամենատաղանդավոր բրիտանացի նկարչուհիներից մեկը։ Ֆրենսիս Մակդոնալդ Մակնեյլի, Մարգարետ Մակդոնալդ Մակինտոշի և Էլիզաբեթ ՄաքՆիկոլի հետ միասին մտել է Գլազգոյի դպրոցի երիտասարդ վարպետների խմբի մեջ, աղջիկներ, որոնք ինչպես և Գրեյը սովորում էին Գլազգոյի արվեստի դպրոցում։ Գրեյը դիմանկարները գերազանցապես նկարում էր յուղաներկով, ինչպես նաև ջրաներկով։ Հատկապես գեղեցիկ են նրա՝ երիտասարդ կանանց և երեխաների պատկերները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեսածի ազդեցության տակ նկարչուհին անդրադարձել է գեղանկարչության իրատեսական եղանակին («Փախստական Բելգիայից» (1915)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Elizabeth L. Ewan, Sue Innes, Sian Reynolds, Rose Pipes Biographical Dictionary of ScottishWomen. — Edinburgh University Press, 2007-06-27. — 470 с. — ISBN 978-0-7486-2660-1
  3. «Helensburgh Heritage Trust». www.helensburgh-heritage.co.uk. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Sara Gray The Dictionary of British Women Artists. — ISD LLC, 2009-06-25. — 296 с. — ISBN 978-0-7188-4003-7

Գրականություն խմբագրել

  • Jude Burkhauser: Glasgow Girls: Women in Art and Design 1880-1920, Canongate Books 2001, ISBN 978-1841951515

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Գրեյ» հոդվածին։