Նորայր Շահինյան

բրազիլահայ լուսանկարիչ, ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Հրայրի Շահինյան (Ստեփան Նորայր Շահինյան, մարտի 11, 1979(1979-03-11), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ ճարտարապետ, լուսանկարիչ։

Նորայր Շահինյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1979(1979-03-11) (45 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունMackenzie Presbyterian University? (2001) և Սան Պաուլուի համալսարան (2007)
Մասնագիտությունլուսանկարիչ և ճարտարապետ
Կայքnorair.com.br

Կենսագրություն խմբագրել

Նորայր Շահինյանը ծնվել է 1979 թվականին, Սան Պաուլոյում[1]։ Նախնիները սերում են Ուրֆայից, Մուշից, Քեսաբից[2]։ Նորայր Շահինյանը լուսանկարչությամբ զբաղվել է համալսարանական տարիներին՝ հետևելով պապիկին՝ Ավետիս Շահինյանին, որ ցեղասպանությունից հետո Հալեպում աշխատում էր որպես լուսանկարիչ։ 2001 թվականին Մաքկենզի համալսարանից ստացել է ճարտարապետի որակավորում, այնուհետև գեղագիտության ու արվեստի պատմություն է ուսումնասիրել Սան Պաուլոյի համալսարանում (2007)։ Ավարտելուց հետո շրջել է ողջ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում լուսանկարչական ծրագրեր իրականացնելու համար, լուսանկարել է աշխարհի բազմաթիվ վայրեր, անդրադարձել հայկական ժառանգությանը։ Չորս տարի լուսանկարել է հայկական հետքը[3] կենտրոնական ու Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստան) և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում տեղի է ունեցել այդ աշխատանքների ցուցահանդեսը[4]։

  Լուսանկարչությունն իմ մեջ է եղել մանկուց, որովհետև այդ արվեստին տիրապետում էին և պապս, և հայրս[5]։
- Նորայր Շահինյան
 

Ընտանիք խմբագրել

Պապը՝ Ավետիս Շահինյանը, փրկվելով ցեղասպանությունից, հաստատվել է Հալեպում, իսկ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա՝ հաստատվելով Սան Պաուլո քաղաքում։ Հայրը՝ Հրայր Շահինյանը, ճարտարապետ է[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Կանանց նվիրված ցուցահանդեսների շարք, Սան Պաուլո, 1999
  • Բրազիլիայի հին և նոր ճարտարապետությանը նվիրված շարք, Սան Պաուլո և Չիլի, 2000
  • Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում՝ նվիրված Բրազիլիային, 2004
  • «Էքսպո Արմենիա», Արգենտինայի Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահ, 2009[6]
  • Դատարկության հզորությունը, ՆՓԱԿ, 2016[7]

Գրքեր խմբագրել

  • The Power of Emptiness: Talking with Stones in Historical Armenia, Aras Yayincilik, Istanbul (2015), ISBN 10: 6055753499 ISBN 13: 9786055753498[8][9]

Գրականություն խմբագրել

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, 159 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 «Նորայր Շահինյան – Կյանքի պատմություն, որն արժե կարդալ». AURORA PRIZE. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  3. Photographing Historical Armenia: Facing a Past of Pain, Creating a Future of Peace
  4. «Դատարկութեան զօրութիւնը. քարերուն հետ խօսիլ պատմական Հայաստանի մէջ» (“The Power of Emptiness: Talking with Stones in Historical Armenia”)
  5. Նորայր Շահինյան. «Ես ինձ համար հայտնագործել եմ Հայաստանը ու այն պիտի ներկայացնեմ Բրազիլիայում»
  6. Ստեփան Նորայր Շահինյանի լուսանկարների ցուցահանդեսը Արգենտինայում
  7. Դատարկության հզորությունը Նորայր Շահինյան 2016
  8. The power of emptiness: Talking with stones in historical Armenia.= Boslugun gücü: Tarihi Ermenistan'da taslarla konusmak
  9. Photographer Norair Chahinian to Present New Book About Historical Armenia

Արտաքին հղումներ խմբագրել