Նորայր Մանասերյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Մարգարի Մանասերյան (դեկտեմբերի 28, 1927(1927-12-28)[1][2], Աղջաղշլաղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 30, 2013(2013-03-30), Երևան, Հայաստան), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1988)։

Նորայր Մանասերյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1927(1927-12-28)[1][2]
Աղջաղշլաղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմարտի 30, 2013(2013-03-30) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1]
Ալմա մատերՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1953)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1][2] (1971)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1956 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտական ինստիտուտի գիտաշխատող, 1973 թվականից՝ ագրարային պրոբլեմների բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են հողային հարաբերությունների և գյուղատնտեսության վերարտադրության պրոբլեմներին։

1990 թվականի մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի (1990 թվականի օգոստոսից՝ ՀՀ Գերագույն խորհուրդ) պատգամավոր թիվ 177 ընտրատարածքից։ ՀՀ ԳԽ ագրարային և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ, ապա ՀՅԴ պատգամավորական խմբի անդամ։

Պրոֆեսոր, քաղաքական գործիչ Թաթուլ Մանասերյանի հայրն է։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)

Երկեր խմբագրել

  • Գետազատը և նրա զվարճախոսները։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Ա. հ., 2007:
  • Ագրարային հարցը երեկ և այսօր։ Մանասերյան Նորայր Մարգարի, Սարգսյան Ա., Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Երևան, Տնտեսագետ, 2005։
  • Աշխատուժի վերարտադրությունը սոցիալիզմի օրոք։ Սիմոնյան Ստեփան Ներսեսի, Մանասերյան Նորայր Մարգարի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1986։
  • ՀՍՍՀ գյուղական բնակչության զբաղվածությունը և եկամուտների աճը։ Զաքարյան Համլետ Ավետիսի, Մանասերյան Նորայր Մարգարի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1986։
  • ԽՄԿԿ ագրարային քաղաքականությունը և նրա բուրժուական կեղծարարները։ Խաչատրյան Իսրայել Ղազարի, Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, 1985։
  • Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ-ում։ Մանասերյան Նորայր Մարգարի, Ադամյան Լևոն Իվանի, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979։
  • ԽՄԿԿ ագրարային քաղաքականության մի քանի հարցեր։ Մանասերյան Նորայր Մարգարի, Հովակիմյան Հրանտ Հովսեփի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1979:
  • Գյուղատնտեսության ինտենսիվացման տնտեսական նշանակությունը։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, «Հայաստան», 1967։
  • Գյուղատնտեսական աշխատանքի նորմավորումը և վարձատրությունը։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Աշխօրից դեպի դրամական վարձատրություն։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Հայպետհրատ, 1960։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Մանասերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 214