Նորայր Գրիգորյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Գրիգորյան (հունվարի 7, 1983(1983-01-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Նորայր Գրիգորյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1983(1983-01-07)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Գրիգորյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ հայտնվել է 18 տարեկանում, երբ ընդգրկվել է Հայաստանի առաջնությունում՝ Աբովյանի «Կոտայք» թիմում։ Իր համար դեբյուտային մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 10 խաղ։ «Կոտայք»-ի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 5 մրցաշրջան, որից հետո լքել է ակումբը (նախքան թիմի կազմալուծվելը)։ «Գանձասար»-ի կազմում խաղացել է 2 մրցաշրջան, բայց ակումբում նրա ներգրավվելն անարդյունավետ էր։ Դրանից հետո տեղափոխվեց «Ուլիս»։ Այստեղ ֆուտբոլիստն իրեն դրսևորեց որպես բարձրորակ խաղացող պաշտպանության շրջանում և դարձավ թիմի հիմնական խաղացող։ Թիկունքում հուսալի պաշտպանությունը հարձակվողներին հնարավորություն էր տալիս իրացնել իրենց ընձեռված պահերը, որի շնորհիվ «Ուլիս»-ը հաղթում էր իր մրցակիցներին։ 2009 և 2010 թվականների Հայաստանի Բարձրագույն խմբերի առաջնություններում թիմը դարձել է բրոնզե մրցանակակիր (առաջին անգամ ակումբի պատմության մեջ), իսկ հենց ինքը՝ Գրիգորյանը, առանց փոխարինման մասնակցել է Հայաստանի առաջնության բոլոր 28 խաղերին[2]։

Զարմանալի էր «Ուլիս»-ից հետ տեղափոխվելը «Գանձասար», բայց «Գանձասար»-ում ևս մրցաշրջանի սկզբի մի քանի խաղից հետո Գրիգորյանը դարձավ հիմնական թիմի խաղացող։ Իսկ ավելի ուշ դարձավ թիմի ավագի օգնական։ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ թիմը շատ հաջող հանդես եկավ և առաջնության որոշակի ընթացքում նույնիսկ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Բայց դրան հաջորդեց մի քանի անհաջող խաղ, ինչի արդյունքում թիմը զիջեց առաջին հորիզոնականը։ Թողնելով ոսկու համար մղվող պայքարը՝ ակումբը սկսեց մրցել «Փյունիկ»-ի դեմ արծաթե մեդալի համար։ Վերջնական հաշվով թիմը «Գանձասար»-ի հետ հավաքեց նույն քանակությամբ միավորներ և անձնական խաղերի արդյունքներով նրան զիջեց արծաթը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Գրիգորյանը երրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց բրոնզե մեդալ։

Մրցաշրջանի ավարտի հետ ավարտվեց նաև մարզիկի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը։ Գրիգորյանը կանգնեց կարիերան շարունակելու ընտրության առջև[3]։ Ավելի հավանական էր շարունակել «Գանձասար»-ում կամ վերադառնալ «Ուլիս», ինչը և վերջին հաշվով տեղի ունեցավ[4]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գրիգորյանի՝ «Ուլիս» տեղափոխվելու հանգամանքներից մեկը ամուսնանալն էր, քանի որ ընտանիքն ապրում է Երևանում[5]։

Նվաճումներ խմբագրել

«Ուլիս»
«Գանձասար»
  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր, 2011

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2012 թվականի նոյեմբերի 11-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոտայք-2003 2003 8 0 0 0 - - 8 0
Ընդհանուր 8 0 0 0  —  — 8 0
Կոտայք ՖԱ 2001 10 0 0 0 - - 10 0
2002 18 0 ? ? - - 18 0
2003 20 0 ? ? ? ? 20 0
2004 20 1 4 0 - - 24 1
2005 ? ? ? ? - - ? ?
Ընդհանուր 68 1 4 0  ?  ? 72 1
Գանձասար-Կապան ՖԱ 2006 6 0 0 0 - - 6 0
2007 0 0 0 0 - - 0 0
Ընդհանուր 6 0 0 0  —  — 6 0
Շենգավիթ ՖԱ 2008 1 0 0 0 - - 1 0
Ընդհանուր 1 0 0 0  —  — 1 0
Ուլիս 2008 22 0 4 1 - - 26 1
2009 22 0 2 0 - - 24 0
2010 28 2 4 0 2 0 34 2
Ընդհանուր 72 2 10 1 2 0 84 3
Գանձասար-Կապան ՖԱ 2011 27 0 4 0 - - 31 0
Ընդհանուր 27 0 4 0  —  — 31 0
Ուլիս 2011 0 0 2 0 0 0 2 0
2012/13 20 1 0 0 2 0 22 0
Ընդհանուր 20 1 2 0 2 0 24 1
Ընդհանուր գործունեության ընթացքում 202 4 20 1 4 0 226 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Норайр Григорян незаменим» (ռուսերեն). ArmSport.am. 27.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 17.11.2012-ին.
  3. «Норайр Григорян: Выбираю между «Улиссом» и «Гандзасаром»» (ռուսերեն). ArmSport.am. 22.12.2011. Վերցված է 17.11.2012-ին.(չաշխատող հղում)
  4. «Норайр Григорян перешел в «Улисс»» (ռուսերեն). ArmFootball.com. 14.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 17.11.2012-ին.
  5. «Норайр Григорян: Проблем с адаптацией не возникло» (ռուսերեն). ArmSport.am. 16.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 17.11.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել