Նորայր Աղաջանյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Գերասի Աղաջանյան (նոյեմբերի 22, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2006, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Նորայր Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1927 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 24, 2006 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955- 2001 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1995 թվականից)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Ստեղծագործել է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ Հեղինակ է կավից, ապակուց, մետաղներից և այլ նյութերից պատրաստված դեկորատիվ-կիրառական սպասքների, ծաղկամանների, մեդալների և այլն[1]։
Գործերից են՝
- «Բերքահավաք» (1968 թվական, պաննո)
- «Առատություն»
- «Երիտասարդ ընտանիք»
- «Սասունցիներ»
- «Գառնիկ ախպեր»
- «Կարմիր գինի» (1960-1990-ական թվականներ, բոլորը՝ պղինձ)
- «Հին Հայաստան» (խեցի)
- «Զանգեզուր» (1980-ական թվականներ, խեցի)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.