Այս հոդվածը գրականագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորայր (այլ կիրառումներ)։

Նորայր (Հայկ Հովակիմյան, 1897 - 1938), հայ գրականագետ, հրապարակախոս, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Նորայր
Ծնվել է1897
Մահացել է1938
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունգրականագետ և ուսուցիչ
ԱշխատավայրՍովետական Վրաստան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Նորայրը եղել է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հայոց լեզվի ուսուցիչը։ Նրա գրականագիտական հոդվածները ցրված են թիֆլիսահայ պարբերական մամուլում։ Ահա դրանցից մի քանիսը.

  • Էվոլյուցիան Հակոբ Հակոբյանի բանաստեղծությունների մեջ, Դարբնոց, 1923, թիվ 6, էջ 10-12։
  • Թումանյանն իբրև դաստիարակ, Մարտակոչ, 1923, ապրիլի 15։
  • Երկու խոսք (Հովհաննես Թումանյանի մահվան առթիվ), Մարտակոչ, 1924, մարտի 30։
  • Գրական նշմարներ (Վահան Թոթովենց), Մարտակոչ, 1925, հուլիսի 8, 9, 16։
  • Ալեքսանդր Ծատուրյան (մահվան 20-ամյակի կապակցությամբ), Պրոլետար, 1935, ապրիլի 12։
  • Խոշոր քաղաքի պատկերագիրը (Շիրվանզադե), Պրոլետար, 1935, օգոստոսի 14։
  • Ղազարոս Աղայան (մահվան 25-ամյակի կապակցություն), Պրոլետար, 1936, հուլիսի 28։
  • Պարզության և ժողովրդայնության մեծ վարպետը (Հովհաննես Թումանյանի մահվան 13-ամյակի առթիվ), Պրոլետար, 1936, մարտի 30։
  • Պրոլետարիատի աննկուն երգիչը (Հակոբ Հակոբյանի ծննդյան 70-ամյակը), Պրոլետար, 1936, մայիսի 30։
  • Գաբրիել Սունդուկյան (մահվան 25-ամյակի առթիվ), Պրոլետար, 1937, հունիսի 6։
  • Հակոբ Պարոնյան (1842-1891), Պրոլետար, 1937, հուլիսի 24։
  • Նար-Դոս, Արշավ, 1938, թիվ 4, էջ 56-59[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 413-414.