Նոտր Դամ (Օտտավա)
Աստվածամոր բազիլիկ (Նոտր Դամ), կաթոլիկ տաճար Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։ Օտտավայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ Հասցեն՝ Սասեքսի անցուղի 375, շրջան՝ Լոուեր-Թաուն։ Ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական հուշարձանների շարքում 1990 թվականին[3][4]։
Նոտր Դամ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և փոքր բազիլիկ |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Օտտավա |
Հասցե | 385 Sussex Drive և 385, promenade Sussex |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Ottawa–Cornwall? |
Հիմնական ամսաթվերը | 1846 |
Ժառանգության կարգավիճակ | Կանադայի ազգային պատմական վայր[1] և Օնտարիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2] |
Անվանված | Immaculate Conception of Mary? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1846 |
Շինանյութ | աղյուս |
Notre-Dame Cathedral Basilica Վիքիպահեստում | |
notredameottawa.com |
Պատմություն և ճարտարապետություն
խմբագրելՍկզբում Նոտր Դամի տեղում եղել է Սեն-Ժակ (Հակոբ առաքյալ) փոքրիկ փայտե եկեղեցին, որը կառուցվել է 1832 թվականին։ 1841 թվականին եկեղեցին քանդվել է ավելի մեծ եկեղեցի կառուցելու համար, որի նախագիծը կազմել են Անտուան Ռոբիյարը և հայր Կաննոնը նեոկլասիցիզմի ոճով[5]։
Սակայն 1844 թվականին՝ ստորին հատվածի ավարտից հետո, եկեղեցու համայնքի ղեկավարությունը փոխվել է, և շինարարությունը ավարտին հասցնելու համար Ֆրանսիայից ժամանել է հայր Թելմոնը, որը որոշել է դիզայնը փոխել այդ ժամանակ ավելի լայն ժողովրդականություն վայելող նեոգոթիկայի ոճով[6]։ Այսպիսով՝ կառույցի ստորին հատվածը կառուցվել է նեոկլասիցիզմի, վերին հատվածը՝ նեոգոթիկայի ոճով[5]։
Թեև շենքի հիմնական մասն ավարտվել է մինչև 1846 թվականը, միայն 1866 թվականին են տաճարի վրա տեղադրվել սայրեր։
Տաճարի ինտերիերը վառ գունազարդված և զարդարված է փորագրված զարդերով, վիտրաժներով և հարյուրավոր արձաններով։
Տաճարը ամենահին եկեղեցին է Օտտավայի տարածքում և կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրը։ Նրա կրկնակի սայրերը և Տիրամոր ոսկեզօծ արձանը լավ տեսանելի են մոտակա Խորհրդարանական բլրից և հարակից տարածքներից։ Եկեղեցին վերանորոգվել է 1990-ականների վերջին։ Պատարագներն անցկացվում են ֆրանսերեն և անգլերեն։
Կոմպոզիտոր Ամեդե Տրամբլեն ծառայել է որպես տաճարի երգեհոնահար 1894-1920 թվականներին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Canadian Register of Historic Places — 2004.
- ↑ Ontario Heritage Act Register, registre aux fins de la Loi sur le patrimoine de l'Ontario
- ↑ Нельсона Манделу увековечили в Лондоне — Ольга Дмитриева — Российская газета
- ↑ Нельсон Мандела откроет свой памятник в Лондоне | Новости | Вокруг Света
- ↑ 5,0 5,1 Kalman, 31.
- ↑ Fletcher, 61.
- ↑ Gilles Potvin. «Amédée Tremblay». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Fletcher, Katharine. Capital Walks: Walking Tours of Ottawa, Markham, Ontario: Fitzhenry & Whiteside, 2004.
- Kalman, Harold and John Roaf. Exploring Ottawa: An Architectural Guide to the Nation’s Capital. Toronto: University of Toronto Press, 1983.
Արտաքին հղումններ
խմբագրել- Պաշտոնական կայք
- gcatholic.org entry(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ (Օտտավա)» հոդվածին։ |