Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար

Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար (ֆր.՝ Notre-Dame de Québec), կաթոլիկ տաճար, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ քաղաքում։ Նոտր Դամ դը Քվեբեկը հանդիսանում է Քվեբեկի արքեպիսկոպոսության մայր տաճարը։ Այն նաև Կանադայի ամենահին կաթոլիկ տաճարն է։

Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար
Notre-Dame de Québec
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունԿանադա, Քվեբեկի նահանգ, Քվեբեկ
ՏարածաշրջանՀյուսիսային Ամերիկա
Հասցե16, rue Buade, Québec (Québec)[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Quebec?[1]
Հիմնական ամսաթվերը1930
Մասն էՀին Քվեբեկ[1]
Ժառանգության կարգավիճակդասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[3][2] և Կանադայի ազգային պատմական վայր[4][2]
ՆվիրվածՍուրբ Մարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետJean Baillairgé?
Ճարտարապետական ոճնեոկլասիկ ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1647 թվական
Կառուցման ավարտ1843 թվական
Հիմնադրված1930
Շինանյութքար[2]
Քարտեզ
Քարտեզ
 Basilique-cathédrale Notre-Dame de Québec Վիքիպահեստում
nddq.org(ֆր.)

1989 թվականից ի վեր գրանցված է Կանադայի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն խմբագրել

Նոտր դամ դը Քվեբեկը կառուցվել է 1647 թվականին։ Կառուցումից հետո երկու անգամ հրդեհվել է։ 1759 թվականին՝ բրիտանական ուժերի կողմից Քվեբեկի պաշարման ընթացքում, եկեղեցին հիմնովին ավերվել է։ 1743 թվականին այն վերականգնվել է ֆրանսիացի ռազմական ինժենիեր Գասպար Յոզեֆ Շոսեգրո դե Լերիի նախագծով։ Եկեղեցու ինտերիերը 1786-1822 թվականներին հեղինակել են Ժան Բեյլիրգեին և իր որդին՝ Ֆրանսուան։ 1843 թվականին Փարիզի Սենտ Ժենևևի տաճարի օրինակով վերակառուցվում է Նոտր Դամ դը Քվեբեկի ճակատային հատվածը։ Արդյունքում՝ տաճարը դարձավ Քվեբեկի նեոդասական ճարտարապետական ոճով կառույցը։ Տաճարը արտաքնուստ և ներքուստ զարդարված է արվեստի տպավորիչ գործերով։

1922 թվականին եկեղեցին կրկին այրվել է «Կու Կլուքս Կլան» ընկերության կողմից և հաջորդիվ վերակառուցվել Ռաուլ Շենեվերտի կողմից[5]։ 2014 թվականին մեծ շուքով նշվում է տաճարի 350-ամյակը։ Տոնակատարությունների շրջանակներում կառուցվում է տաճարական սուրբ դուռ (երկրորդը՝ Եվրոպայից դուրս և ութերորդը՝ աշխարհում)[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 GCatholic.org — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Inventaire des lieux de culte du Québec (ֆր.) — 2003.
  3. répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  4. Canadian Register of Historic Places — 2004.
  5. «Կանադայի ճարտարապետների կենսագրական բառարան 1800-1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. Ս․, Լեսլի (2013 թ․ հունիսի 3). «Սուրբ դուռը բացվում է առաջին անգամ Եվրոպայի սահմաններից դուրս՝ հեռավոր Կանադայում». thestar.com. The Star. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  7. Քերվին, Կասանդրիա (2015 թ․ հունվարի 7). «Սուրբ դուռը, որ գտնվում է Բազիլիկայում, այժմ կնքված է». Քվեբեկի առցանց քրոնիկ-տելեգրաֆ. Քվեբեկ, Կանադա. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար» հոդվածին։