Նոկտյուրն (գեղանկարչություն)

Նոկտյուրն (գեղանկարչություն), տերմին, որը հորինել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը բնութագրելու համար գեղանկարչության ոճը, որը պատկերում է գիշերային կամ մթնշաղային տեսարաններ, կամ տեսարաններ, որտեղ բացակայում է ուղղակի լույսը։ Ավելի լայն իմաստով տերմինը սկսել է բնութագրել գիշերային տեսարաններ պատկերող ցանկացած նկար, ինչպիսին է Ռեմբրանդ վան Ռեյնի «Գիշերային դետք»ը[3][4]։

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր, Նոկտյուրն սևով և ոսկեգույնով՝ ընկնող հրթիռ , 1874[1][2]
Ռեմբրանդ վան Ռեյն, Գիշերային դետք (կտավ), 1642, Պետական թանգարան (Ամստերդամ), Ամստերդամ

Նկարագրություն խմբագրել

Ուիսթլերը այս երաժշտական տերմինը օգտագործել է իր ստեղծագործությունների վերնագրերում՝ «երազկոտ, մտածկոտ տրամադրություն» ստեղծելու համար[5]։ Ընդհանուր առմամբ իր ստեղծագործությունների վերնագրերի համար նա կիրառել է նաև այլ երաժշտական տերմիններ, ինչպիսիք են «սիմֆոնիա», «հարմոնիա», «վերադաշնակում», որպեսզի ընդգծի ստեղծագործության տոնային որակները և հանի շեշտը գեղանկարչության պատմողական և նկարագրողական ասպեկտի վրայից[6]։

«Նոկտյուրն» տերմինի կիրառությունը կարող է կապված լինել տոնալիզմի ընթացքի հետ, որը ի հայտ է եկել 19-րդ դարում Ամերիկայում և որը «բնութագրվում է մեղմ, ցրված լույսով, խլացված տոներով և օբյեկտների մառախլապատ նկարագրություններով․ այս ամենը աշխատանքները ներծծում են տրամադրության ուժեղ զգացմով»[7]։ Ձմեռային տեսարաններին զուգահեռ, նոկտյուրները եղել են տանալիզմի ընդհանուր թեմա[8]։ Ֆրեդերիկ Ռեմինգտոնը այս տերմինը օգտագործել է նաև վայրի արևմուտքը պատկերող գիշերային տեսարանների համար[9][10]։

Նոկտյուրներ նկարիչների աշխատանքներում խմբագրել

Ռեմբրանդ խմբագրել

Առաջին նկարիչը, որը աստիճանաբար ստեղծել է նոկտյուրն ոճով աշխատանքներ, եղել է Ռեմբրանդը (1606—1669)։ Տեսարաններից բացի, նրա դիմանկարներից շատերը եղել են նկարված այս ոճով։ Օրինակ «Հողմաղացը» (1645), և նրա բնանկարների մեծ մասը նկարվել է այնպես, որ նոկտյուրնի նման զգացողություն առաջացնի[11]։

Ջեյմս Ուիսթլեր խմբագրել

 
Ջեյմս Ուիսթլեր, Նոկտյուրն սևով և ոսկեգույնով։ Հին կամուրջ Բատերսիիում 1872—1875[12][13]

«Նոկտյուրնը» եղել է տերմին, որը սովորաբար գործածվել է որոշակի տեսակի երաժշտական ստեղծագործություններում մինչև Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը (1834-1903), ոգեշնչված երաժշտության լեզվով, սկսել է օգտագործել այս բառը իր բազմաթիվ աշխատանքներում[14]՝ («Նոկտյուրն՝ կապույտով և արծաթով» (1871)՝ Թեյթ պատկերասրահի հավաքածուում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա))[15]։

Ֆրեդերիկ Ռեմինգտոն խմբագրել

Ֆրեդերիկ Ռեմինգտոնը (1861-1909) այնքան հայտնի է եղել վայրի արևմուտքի իր նոկտյուրներով[16], որ 2003-2004 թվականներին կազմակերպվել է «Ֆրեդերիկ Ռեմինգտոն։ Գիշերվա գույն» ցուցահանդեսը, որը ցուցադրվել է Արվեստի ազգային պատկերասրահում և Գիլկրիզի թանգարանում[17]։ Ռեմինգտոնը իր նոկտյուրների մեծ մեծ մասը վրձնել է կյանքի վերջին տարիներին՝ նկարազարդումից նկարիչ-իմպրեսիաոնիստի կարերիային անցում կատարելիս։ Նմանատիպ օրինակներից է «Խուճապային փախուստ»-ը (1908)։

 
Թոմաս Իքինս, Հայավատա, 1870,[18]
 
Ռոբերտ Անրի, Ձյունը Նյու Յորքում, 1902, Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, Կոլումբիա շրջան

Ամերիկյան իմպրեսիոնիստների և այլ ամերիկյան ռեալիստների գիշերային տեսարաններ խմբագրել

 
Թոմաս Կոուլ, Կյանքի ճանապարհորդություն, Ծերություն, 1842, Ազգային գեղարվեստի պատկերասրահ

Այլ շարժումների նկարիչների գիշերային տեսարաններ խմբագրել

 
Թոմաս Քոուլս, Տորնադո, 1835։ 1825 թվականին Հուդզոն Ռիվեր բնանկարիչների խմբի հիմնադիր, որը առաջատար է եղել1870-ական թվականների Ամերիկայում լանշաֆտային շարժման մեջ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whistler versus Ruskin, Princeton edu. Արխիվացված Հունիս 16, 2010 Wayback Machine Retrieved June 13, 2010
  2. [1] Արխիվացված 2012-01-12 Wayback Machine, from the Tate, retrieved April 12, 2009
  3. Свет в ночи. Ноктюрн в живописи. — Litres, 2017-09-05. — 242 с. — ISBN 9785457936409
  4. Геташвили Нина Викторовна История искусств. Европа и Россия: мастера живописи. — ОЛМА Медиа Групп, 2013-10-20. — 446 с. — ISBN 9785373053297
  5. «Tonalism and the "Nocturne». Detroit Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Anderson, Ronald and Anne Koval. (2002). James McNeill Whistler: Beyond the Myth. De Capo Press. p. 186. 0-786-71032-2. (Note: need to verify this was the edition used.)
  7. Marter, Joan. (2011). The Grove Encyclopedia of American Art, Volume 1 Oxford University Press. p. 54. 0195335791.
  8. Conrads, Margaret C. (1990). American Paintings and Sculpture at the Sterling and Francine Clark Art Institute. Contributor: Sterling and Francine Clark Art Institute. Hudson Hills. p. 148. 1555950507.
  9. «Artistic experiments». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «18 images of Remington's nocturnes on 18 web pages». National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Robert Hughes (2006 թ․ փետրվարի 11). «The Enduring Genius of Rembrandt». The Guardian.
  12. Guardian of the nation's treasures
  13. A Pot of Paint: Aesthetics on Trial in Whistler v. Ruskin, Վերցված է 2009-05-26-ին
  14. «Images of many of Whistler's nocturne paintings, and some by his contemporaries, can be seen at this website for the Detroict Institute of Arts». Dia.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. Ronald Anderson and Anne Koval, James McNeill Whistler: Beyond the Myth, Carroll & Graf, New York, 1994, 978-0786701872
  16. «18 images of Remington's nocturnes on 18 web pages at the National Gallery of Art». Nga.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «''The Color of Night'' exhibition website with extensive information and images about Frederic Remington and his paintings». Nga.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Tamsquare.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. «Johnhtwachtman.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  20. Artnet.com
  21. Cowboyindian.com
  22. Philadelphia Museum of Art

Գրականություն խմբագրել

  • Holden, Donald. Whistler: Landscapes and Seascapes. Lakewood, New Jersey: Watson-Guptill Publications, 1984.
  • Anderson, Nancy with Alexander Nemerov and William Sharpe. Frederic Remington: The Color of Night. Washington, D.C.: National Gallery of Art, 2003.
  • Sharpe, William C. New York Nocturne: The City After Dark In Literature, Painting, and Photography, 1850—1950. Princeton, New Jersey: Princeton University Press, 2008.
  • Simpson, Marc and others. Like Breath on Glass: Whistler, Inness, and the Art of Painting Softly. Williamstown, Massachusetts: Sterling and Francine Clark Art Institute, 2008 (printed by Yale University Press).