«Նոթատետրի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна записной книжки»), 1981 թվականի խորհրդային ֆիլմը[1]։

Նոթատետրի գաղտնիքը
ռուս.՝ Тайна записной книжки
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Շամշուրին
Սցենարի հեղինակՎլադիմիր Գոլովանով
ԴերակատարներNikolay Penkov?
ՕպերատորՎալերի Շուվալով
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը պաշտոնաթող մայոր Ալեքսեյ Միխայլովիչ Սամարցևն է։ Նրա եղբայր Յուրին ձերբակալվել է պետական ունեցվածքի հափշտակման մեղադրանքով։ Սամարցևը վստահ է, որ նա անմեղ է, և որոշում է պարզել ճշմարտությունը։ Նա ժամանում է մայրաքաղաք և այնտեղ հանդիպում է Մարտին Մարտինովիչի՝ հանցավոր խմբավորման առաջնորդի հետ, որի հետ կապված էր նրա եղբայրը։ Հանցագործն ակնարկում է Սամարցևին, որ կարող է նույնիսկ նվազեցնել նրա եղբոր ազատազրկման ժամկետը, բայց իրեն անհրաժեշտ է մի փոքր նոթատետր, որը պարունակում է նրանց համատեղ մեքենայությունների մանրամասները։ Ալեքսեյը մերժում է, ապա գտնում է այդ գիրքը։

Մարտին Մարտինովիչը դիմում է ամեն ինչի։ Նա նույնիսկ նախկին մայորի մոտ է ուղարկում գեղեցիկ կնոջ, որպեսզի նրանից իմանա գաղտնիքը։ Սակայն Նատաշան վերջին պահին չի կարողանում մատնել իրեն դուր եկած տղամարդուն։ Մարտինի խմբավորումն սկսում է Սամարցևի և նրան օգնության եկած ընկերների բացահայտ հետապնդումը։ Քաղաքից դուրս գտնվող ամառանոցում հանցագործները փորձում են բռնել Սամարցևին։ Վերջին պահին նրան օգնության են գալիս խորհրդային միլիցիայի աշխատակիցները, որոնք վաղուց հետևում էին կասկածելի խմբավորման գործունեությանը։ Մարտին Մարտինովիչը ձերբակալվում է։ Յուրի Սամարցևին սպասում է արդար դատավարություն։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Պենկով – մայոր Ալեքսեյ Միխայլովիչ Սամարցև
  • Սվետլանա ՏոմաՆատաշա
  • Ալեքսանդր ԶբրուևԱլեքսեյ Շապենսկի, Սամարցևի ընկերը
  • Յուրի Գուսև – Լոբով, լրագրող, Սամարցևի ընկերը
  • Անատոլի Սոլոնիցին – Մարտին Մարտինիչ, հանցավոր խմբավորման առաջնորդ
  • Ալեքսանդր Կոզմենկո – Յուրի Սամարցև, Ալեքսեյի եղբայրը
  • Թամարա Սյոմինա – Յուրի Սամարցևի կինը
  • Վլադիմիր Նոսիկ – քննիչ
  • Անատոլի Մալաշկին – Միխայիլ Պավլովիչ Մալաշկին, հանցավոր միության անդամ
  • Ալեքսեյ Վանին – հանցագործ, Մարտին Մարտինովիչի և Մալաշկինի հանցակիցը
  • Ելենա Մաքսիմովա – Գլաֆիրա Պետրովնա, Յուրի Սամարցևի զոքանչը
  • Նիկոլայ Սմորչկով – գնորդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Շամշուրին
  • Բեմադրող օպերատոր՝ Վալերի Շուվալով
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Ցարյով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Պտիչկին[2]
  • Երգի տեքստի հեղինակ՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կրաչկովսկի
  • Երգը կատարում է՝ Վիտալի Սոլոմին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել