Նյու Յորք (մարզադաշտ)
«Նյու Յորք» մարզադաշտ (անգլ.՝ AESSEAL New York Stadium), մարզադաշտ Անգլիայի Հարավային Յորքշիր կոմսության Ռոթերհեմ քաղաքում։ Հանդիսանում է «տնային» մրցասպարեզը «Ռոթերհեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի, որը միաժամանակ նրա սեփականատերն ու կառավարիչն է։ Անվանման հիմքում ընկած է այն ընկերության անունը, որը նախկինում շուրջ 150 տարի շարունակ զբաղեցրել է տարածքը և հայտնի է եղել նրանով, որ հակահրդեհային հիդրատներ է մատակարարել ամերիկյան Նյու Յորք քաղաքին։ Տարածքի համար տևական վեճերից հետո 2011 թվականի հունիսին նոր մարզադաշտի 17 մլն. ֆունտ ստեռլինգ արժողությամբ շինարարությունը վերջապես սկսվել է։ Նորակառույցն իր դռները պաշտոնապես բացել է 2012 թվականի մարտի 12-ին։ Ընդ որում՝ բացման հանդսավոր արարողությանը մասնակցել է Քենտի կոմս Էդվարդ դը Քենտը[1]։ Առաջին խաղն այստեղ կայացել է 2012 թվականի հուլիսի 21-ին «Ռոթերհեմ Յունայթեդ»-ի և «Բառնսլի»-ի միջև և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի[2]։ Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջնության առաջին խաղը նորակառույց մրցասարեզում տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 18-ին. «Ռոթերհեմ Յունայթեդ»-ը մրցել է «Բերտոն Ալբիոն»-ի դեմ և 11 441 հանդիսականների ներկայությամբ հաղթանակ տարել խոշոր՝ 3:0 հաշվով[3]։ Պաշտոնապես գրանցված առաջին գոլի հեղինակ է դարձել Դանիել Նարդիելլոն[4]։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Ռոտերեմ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | հունիս 2011 |
Բացված | հուլիսի 19, 2012 |
Սեփականատեր | Rotherham United F.C.? |
Գործաղեկավար | Rotherham United F.C.? |
Տարողություն | 12 021 |
Տնային թիմ | Rotherham United F.C.? |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | aessealnewyorkstadium.com(անգլ.) |
New York Stadium Վիքիպահեստում |
«Նյու Յորք» մարզադաշտում կայացել են նաև մջազգային մրցախաղեր։ 2014 թվականի ապրիլի 14-ին ֆուտբոլի Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքականն այստեղ մրցել է գերմանացի հասակակիցների հետ և 9000 ֆոտբոլասերների ներկայությամբ հաղթանակ տարել 2-1 հաշվով[5]։ 2022 թվականի հուլիսին այստեղ անց են կացվել Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մի քանիսը։
- «Նյու Յորք» մարզադաշտում հանդիսականների առավելագույն թվաքանակի ռեկորդը սահմանվել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին, երբ այստեեղ 11 758 ֆուտբոլասերներ հետևել են «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ տանտերերի մրցապայքարին[6]։
Պատկերասրահ խմբագրել
-
Հյուսիսային տրիբունան
-
Գլխավոր տրիբունան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ (անգլերեն) "Rotherham United’s New York Stadium opened" Արխիվացված 2014-08-08 Wayback Machine, The Star, le 13 mars 2014
- ↑ «New Rotherham United stadium hosts first football match». bbc.co.uk (անգլերեն). BBC. 2012-07-22. Վերցված է 2021-04-13-ին.
- ↑ «Spielbericht Rotherham United gegen Burton Albion». bbc.com (անգլերեն). BBC. 2012-09-18. Վերցված է 2021-04-13-ին.
- ↑ Rotherham started life in their new ground with a comfortable win against Burton Albion on the opening day. BBC Sport (ang.) [data dostępu: 7 sierpnia 2013]
- ↑ (անգլերեն) "England U18 2-1 Germany U18: Winks and Ritterberg come off the bench to earn Young Lions late victory over old rivals", Daily Mail, le 17 avril 2014
- ↑ «Rotherham 3 – 1 Sheff Utd». BBC Sport. BBC. 2013 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- aessealnewyorkstadium.com: Website des AESSEAL New York Stadium (englisch)
- footballgroundguide.com: Rotherham United – AESSEAL New York Stadium (englisch)
- tothe92.co.uk: Rotherham United FC – New York Stadium (englisch)
- building-rotherham-united-new-york-stadium.co.uk: Website über den Bau des New York Stadium(չաշխատող հղում) (englisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորք (մարզադաշտ)» հոդվածին։ |