Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթ

միջազգային մրցույթ Նյուրնբերգում

Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթ (անգլ.՝ Nuremberg Moot Court), անգլերեն լեզվով միջազգային մրցույթ, որի եզրափակիչ փուլն անցկացվում է Գերմանիայի Նյուրնբերգի Արդարադատության պալատում։ Աշխարհի տարբեր ծայրերի համալսարանական թիմեր մասնակցում են մրցույթի, որտեղ իբրև Միջազգային քրեական դատարանում են և վիճարկում են մտացածին քրեական գործեր։

Nuremberg Moot
Արդարադատության պալատ, Նյուրնբերգ, 2012 թվական
Հիմնադրում2014
ՎայրՆյուրնբերգ
Բավարիա Բավարիա
Հիմնական խնդիրըՄիջազգային քրեական իրավունք
Աստիճանմիջազգային[1]
Ռեկորդային մասնակցություն65 թիմ (2020)
մինչև 150 թիմ (2023)
ՈրակավորումԳրավոր փաստարկների փուլ
Ամենաշատ առաջնություններըՄաաստրիխտի համալսարան (3)
Վեբկայքhttps://www.nuremberg-moot.de/home/

Դատախաղը նմանակված դատական գործընթաց է, որը հրավիրում է իրավագիտության ուսանողներին մրցելու՝ հիմնվելով Միջազգային քրեական իրավունքի իրենց բանավոր և գրավոր իրավական գիտելիքների վրա՝ ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանի դիրքերից։

Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիան և Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Էրլանգեն-Նյուրնբերգի Միջազգային քրեական իրավունքի հետազոտական բաժինը աջակցում են միջազգային քրեական իրավունքի համաշխարհային կիրարկմանը՝ դրանով իսկ նպաստելով ամբողջ միջազգային հանրությանը հուզող ամենալուրջ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարին[2]։

Բնույթ խմբագրել

Նյուրնբերգի դատախաղը միջազգային դատախաղ մրցույթ է։ Մասնակիցները ներկայացնում են այնպիսի պնդումներ, կարծես նրանք գտնվում են Միջազգային քրեական դատարանում։ Գործի բնույթը Միջազգային քրեական իրավունքն է։ Վերլուծելով Միջազգային քրեական իրավունքի թե՛ ընթացակարգային, և թե՛ բովանդակային բարդ խնդիրները՝ ուսանողներին բացառիկ հնարավորություն է տրվում զարգացնելու իրենց հմտությունները և եզրափակիչ փուլում բողոքելու Նյուրնբերգի Արդարադատության պալատի թիվ 600 դատական նիստերի պատմական դահլիճում, որտեղ տեղի են ունեցել Նյուրնբերգյան դատավարությունները խոշոր նացիստական ռազմական հանցագործների դեմ[Ն 1]։

Կազմակերպիչներ խմբագրել

Կազմակերպիչներն են Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիան[3] և Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի հետազոտական բաժինը[4]։ Կազմակերպիչները համագործակցում են բարձր գնահատված մասնագետների հետ, ինչպիսիք են ազգային և միջազգային դատավորները, ակադեմիկոսները և այլ իրավաբաններ։

Մասնակիցներ խմբագրել

Նյուրնբերգյան դատախաղի առաջին մրցույթը տեղի է ունեցել 2015 թվականին, որին մասնակցել են 18 համալսարաններ աշխարհի տարբեր ծայրերից[5]։ Մրցույթն ամեն տարի ներգրավում է ավելի ու ավելի թիմեր ամբողջ աշխարհից, թեև ոչ բոլորն են ընտրվում Նյուրնբերգյան փուլին մասնակցելու։ 2023 թվականին հնարավոր էր 150 թիմերի մասնակցություն, որոնցից բանավոր փուլ կանցնեն մինչև 32 թիմ։

Դատախաղը թիմային է։ Նյուրնբերգի դատախաղին մասնակցող թիմերը պետք է ունենան նվազագույնը երեք և առավելագույնը հինգ անդամ (բացառությամբ թիմի մարզիչի)։ Թիմի անդամները պետք է լինեն իրավագիտության բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողներ, որոնք գրանցված են ակադեմիական հաստատությունում դիմում ներկայացնելու պահին և ամբողջ մրցույթի ընթացքում։ Թիմի յուրաքանչյուր անդամի տվյալները ներկայացվում են դիմումի փուլում։

Մեկ երկրից հայտ ներկայացնող թիմերի քանակի սահմանափակում չկա։ Սակայն յուրաքանչյուր համալսարան (իր մասնաճյուղերով) կարող է մրցույթին ուղարկել միայն մեկ թիմ։ Այնուամենայնիվ, նույն համալսարանից մեկից ավելի հայտի դեպքում գնահատվում են հայտերը՝ հիմնվելով մոտիվացիոն նամակի վրա և ընտրվում է առավել մոտիվացված թիմը։

Բանավոր փուլերի ընթացքում արդար աշխարհագրական հավասարակշռություն ապահովելու համար յուրաքանչյուր երկրից ընտրվում է առավելագույնը երեք թիմ[6]։

Մարզիչ և համակարգող խմբագրել

Թիմի մարզիչը ընդհանուր խորհուրդներ է տալիս թիմի անդամներին և օգնում է նախագծել գործի ռազմավարությունը, բայց ինքը չի մասնակցում մրցույթին։ Նա կարող է լինել թիմի հաստատության անձնակազմի անդամ. մարզչի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա։

Թիմի համակարգողը կարող է լինել նաև թիմի մարզիչ կամ թիմի անդամ։ Նա պատասխանատու է ողջ թիմի կառավարման համար, ինչպիսիք են դիմումը, բնակեցումը, վիզայի հարցերը և կազմակերպիչների հետ հաղորդակցությունը։

Մոտիվացիոն նամակ խմբագրել

Նյուրնբերգի դատախաղի ընդունելությունը մրցակցային է։ Ընտրող հանձնաժողովn ընտրվում է առավել մոտիվացված թիմերին՝ հիմնվելով մոտիվացիոն նամակի և աշխարհագրական ներկայացվածության անաչառության վրա։

Մոտիվացիոն նամակը պետք է արտացոլի թիմի մոտիվացիան որպես ամբողջություն և ոչ թե մեկ առանձին անդամի։ 750-ից պակաս կամ 1300 բառից ավելի մոտիվացիոն տառերով դիմումներն ինքնաբերաբար մերժվում են։ Թիմի յուրաքանչյուր անդամի անհատական մոտիվացիան կարող է ներառվել, եթե դրանք տարբերվում են միմյանցից[6]։

Ֆինանսավորում խմբագրել

Նյուրնբերգի դատախաղն անվճար է։ Կազմակերպիչները ֆինանսավորում են կոնֆլիկտային կամ հետկոնֆլիկտային երկրներից երեք թիմերից յուրաքանչյուրի երեք անդամի և մեկ թիմի մարզչի ճանապարհածախսը, գիշերավարձը և օրավարձը։ Դրա համար պետք է գրավոր փուլի թույլտվությունը ստանալուց հետո ֆինանսավորման հայտ ներկայացնել համապատասխան ժամկետներում։ Ֆինանսավորման մասին տեղեկացվում է գրավոր փուլի արդյունքների հետ միաժամանակ։

Գրավոր փուլի գնահատում խմբագրել

Գրավոր փուլում թիմը ներկայացնում է հուշագիր, որով տրվում է խնդրի ըստ էության լուծումը։ Կարևորվում է.

  • Փաստերի իմացությունը և վերլուծությունը
  • Իրավական հարցերի և կիրառելի իրավունքի իմացությունը
  • Իրավական վերլուծությունը. փաստարկների որակը
  • Տրամաբանությունը՝ փաստարկների կառուցվածքը։

Ոչ պակաս կարևորվում է նաև.

  • Քերականությունը
  • Հստակ և հակիրճ գրելու ոճը
  • Իրավաբանական տերմինաբանության օգտագործումը։

Covid-19 խմբագրել

Covid-19 համավարակի պատճառով Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիան և Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Էրլանգեն-Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի հետազոտական բաժինը որոշեցին չեղարկել Նյուրնբերգի դատախաղի բանավոր փուլերը, որոնք պետք է անցկացվեին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, հուլիսի 29-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը։ Պահպանվել է մրցույթի գրավոր փուլը։ Մասնակցել են 40 երկրներում գտնվող 63 համալսարանների ավելի քան 250 ուսանողներ։

2020 թվականի թեմաները կենտրոնացած են եղել «կլիմայական փախստականների», ներգաղթի և ատելության խոսքի, ինչպես նաև տեղահանության և սպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների արդիական խնդիրների վրա՝ թույլ տալով մասնակիցներին անդրադառնալ միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հարաբերություններին։

Մրցաշարի հաղթողը որոշվել է միայն լավագույն հուշագիր անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 19-ին առցանց` մրցախաղի ֆեյսբուքյան էջում։ Հաղթողներին հայտարարել են Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն Կլաուս Ռաքվիցը և Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ Սաֆերլինգը[7]։

Բանավոր փուլերը վերականգնվել են 2021, 2022 թվականների համար, սակայն անցկացվել են առցանց[8]։ 2021 թվականին մասնակցել են 30 երկրներում գտնվող 46 համալսարանների 190 ուսանող[9]։ 2022 թվականին մասնակցել են 41 երկրներում տեղակայված 45 համալսարանների 199 ուսանող[10]։

Դատախաղ 2023 խմբագրել

Նյուրնբերգյան դատախաղի իններորդ թողարկումն ավարտվել է 2023 թվականի հուլիսի 22-ին, Նյուրնբերգում։

Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի և Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Էրլանգեն-Նյուրնբերգի (FAU) Քրեական իրավունքի միջազգային հետազոտական բաժնի (ICLU) կազմակերպած միջազգային մրցույթը 2023 թվականին ընդունել է 22 երկրներում տեղակայված 32 համալսարաններից իրավաբանության շուրջ 120 ուսանողների։ Covid-19 համավարակի պատճառով սահմանափակումներից հետո առաջին անգամ ուսանողները կարող էին անձամբ հանդիպել Նյուրնբերգի Արդարադատության պալատում։

2023 թվականի թեման մշակութային ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներն էին։ Եզրափակիչը նախագահել է Միջազգային քրեական դատարանի դատավոր Բերտրամ Շմիթը[11]։

Եզրափակչում հաղթել է Քենիայի Ստրաթմորի համալսարանի թիմը, որի կազմում էին Մելիսա Իկավան, Էմանուել Մաչարիան և Ֆիոնա Մվաուրան, ընդդեմ Ավստրալիայի Մաքքուարի համալսարանի թիմի։

Լավագույն գրավոր հուշագրերի համար մրցանակները շնորհվել են Հայաստանի Երևանի պետական համալսարանի թիմին` դատախազության, իսկ Սինգապուրի Սինգապուր-Մենեջմենթ-Համալսարանի թիմին` պաշտպանության համար[2]։

ԵՊՀ-ն դատախաղ 2023-ում խմբագրել

Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի 2023 թվականի դատախաղում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը (N°36) 100-ից ավելի մասնակցող թիմերի մեջ զբաղեցրել է 8-16-րդ հորիզանականը (բանավոր արդյունքներով` 10-րդ, գրավոր արդյունքներով` 1-ին)[12]։ ԵՊՀ թիմն հաղթել է «Լավագույն Հուշագիր` Դատախազության մրցանակ» (Best Memorandum - Prosecution Award) անվանակարգում[13]։

Մասնակիցներ`

  • Անահիտ Ալոյան
  • Սանասար Գևորգյան
  • Մարիա Հովհաննիսյան
  • Նորայր Բաղդասարյան[12] (գրավոր փուլի մասնակից)
  • Լուսինե Հովհաննիսյան (մարզիչ)[13]։
  ԵՊՀ թիմերը միշտ պատվով են ներկայացել նման հարթակներում, բայց նման արդյունք` հաղթանակ միջազգային դատախաղում, հայկական որևէ թիմ նախկինում չի գրանցել։
- Թիմի մարզիչ` ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դասախոս Լուսինե Հովհաննիսյան
Usanogh.am, 2023 թվականի հուլիսի 30
 

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Միջազգային ռազմական տրիբունալն անցկացրել է Նյուրնբերգի դատավարությունները 1945-1949 թվականներին։ Դրանք հանգեցրին Նյուրնբերգյան սկզբունքների ճանաչմանը, որն ի վերջո հանգեցրեց Միջազգային քրեական դատարանի ստեղծմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nuremberg - the International Moot Court Compendium». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 Prinzipien, Internationale Akademie Nürnberger. «Team from Strathmore University wins the Nuremberg Moot Court 2023». International Nuremberg Principles Academy (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Prinzipien, Internationale Akademie Nürnberger. «International Nuremberg Principles Academy». International Nuremberg Principles Academy (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  4. «Lehrstuhl für Strafrecht, Strafprozessrecht, Internationales Strafrecht und Völkerrecht mit ICLU - Professor Dr. Christoph Safferling, LL.M. (LSE)». www.str1.rw.fau.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  5. «Nuremberg Moot Court 2015: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  6. 6,0 6,1 «Home: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  7. «Nuremberg Moot Court 2020: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  8. Nuremberg Moot Court 2022 - Finals - Team N113 v. N03, Վերցված է 2023-03-06-ին
  9. «Nuremberg Moot Court 2021: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  10. «Nuremberg Moot Court 2022: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  11. «Nuremberg Moot Court 2023 - Judges: Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  12. 12,0 12,1 «ԵՊՀ թիմը Նյուրնբերգում հաղթել է միջազգային դատախաղում. սա աննախադեպ արդյունք է». 2023 թ․ հուլիսի 30. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  13. 13,0 13,1 «Strathmore University wins the Nuremberg Moot Court 2023 : Nuremberg Moot Court». www.nuremberg-moot.de. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Nuremberg Moot Court». www.facebook.com. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին. - Նյուրնբերգի դատախաղի Ֆեյսբուքյան էջ