Նյուել Ուայեթի տուն-թանգարան

Նյուել Ուայեթի տուն-թանգարան (անգլ.՝ N. C. Wyeth House and Studio), XX դարի ամերիկացի գեղանկարիչ և գրքերի հանրահայտ նկարազարդումների հեղինակ Նյուել Կոնվերս Ուայեթի հուշաթանգարանը ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Չադս Ֆորդ քաղաքի մերձակայքում[1]։ Գտնվում է գեղատեսիլ բնության գրկում, որը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արվեստագետի համար։ Ուայեթը տարածքը գնել և տունը կառուցել է 1911 թվականին իր առաջին խոշոր հոնորարի գումարով, որն ստացել էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի նկարազարդման համար[2]։ Շինությունը ծառայել է որպես նկարչի հիմնական բնակավայր և արվեստանոց։ Նրա մահից հետո՝ 1945 թվականից այնտեղ ապրել ու ստեղծագործել են կինը, ապա՝ դուստրը՝ նկարչուհի Քերոլայն Ուայեթը։ Վերջինիս մահից հետո շինություններն ու տարածքը գնել է Բրենդիուայն Ռիվրի թանգարանը, որն էլ այդտեղ կազմակերպում է էքսկուրսիաներ, շրջակա տարածքում էլ՝ հետիոտն արշավներ[3]։ 1997 թվականին տուն-թանգարանին շնորհվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[2][4]։

Նյուել Ուայեթի տուն-թանգարան
Տեսակբնակելի տուն և արտ ստուդիա
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՉադս Ֆորդ Թաունշիպ
Կայքbrandywinemuseum.org/ncstudio.html(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բրենդիուայն Ռիվրի թանգարանի տնօրինությունը այստեղ վերակառուցման ու վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել, և Նյուել Ուայեթի տուն-թանգարանը 2012 թվականին բացել է իր դռները այցելուների առջև[5]։

2019 թվականին Նյուել Ուայեթի թոռը՝ համբավավոր նկարիչ Էնդրյու Ուայեթի որդին՝ Ջեյմին էքսկուրսիաների շարք է վարել իր պապի տուն-թանգարան-արվեստանոցում[6]։ Այստեղ պահվում են Նյուել Ուայեթի աշխատանքներ բնօրինակների բավականին հարուստ հավաքածու և նրա անձնական իրերից։ Կան նաև Ուայեթների համբավավոր տոհմի այլ նշանավոր ներկայացուցիչների մասին պատմող ցուցանմուշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sellers, Frances Stead. "In Chadds Ford, Pa., they still tell stories about Andrew Wyeth, but plenty of mysteries remain." Bangor, Maine: Bangor Daily News, April 25, 2014 (reprinted from The Washington Post).
  2. 2,0 2,1 Robert J. Wise, Jr.; Christine Pdmanicsky; Susan Kline & Carolyn Pitts (1997 թ․ ապրիլի 22). [[[:Կաղապար:NHLS url]] «National Historic Landmark Nomination: N. C. Wyeth House and Studio»] (pdf). National Park Service. {{cite journal}}: Check |url= value (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն) and Կաղապար:NHLS url (6.38 MB)
  3. Chambless, John. "New Walking Trails Open in Chadds Ford, Tracing the Wyeth Family's Footsteps." West Grove, Pennsylvania: Chester County Press, April 24, 2017.
  4. «National Historic Landmarks Program (NHL)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  5. Langer, Emily. "Stepping into Andrew Wyeth's studio, and paintings, in Chadds Ford, Pa." Washington, D.C.: The Washington Post, August 3, 2012.
  6. Talorico, Pat. "Rare N.C. Wyeth exhibit: Grandson Jamie gives a tour of the legendary illustrator's works." Wilmington, Delaware: The News Journal, June 28, 2019 (subscription required).

Արտաքին հղումներ խմբագրել