Նյարդ (ֆիլմ, 2016)
«Նյարդ» (անգլ.՝ Nerve)[5] — Ամերիկական երիտասարդական թրիլեր, նկարահանված Հենրի Յուսթի և Էրիել Շուլմա կողմից։ Սցենարի հեղինակն է Ջեսիկա Շարզերը։ Ֆիլմը Ջին Ռայնի պոեմի էկրանավորումն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ-ում[6], Ռուսաստանում՝ նույն թվականի սեպտեմբերի 15-ին։
Նյարդ անգլ.՝ Nerve | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | տեխնոթրիլեր, արկածային ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ |
Թեմա | Internet culture?[1], putting oneself at risk?[1], Սոցիալական ճնշում[1] և collective behavior?[1] |
Թվական | սեպտեմբերի 8, 2016[2][3], սեպտեմբերի 22, 2016[4] և 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Henry Joost? և Ariel Schulman? |
Պրոդյուսեր | Էնթոնի Կատագաս |
Սցենարի հեղինակ | Ջեսիկա Շարզեր |
Դերակատարներ | Դեյվ Ֆրանկո, Էմմա Ռոբերթս և Էմիլի Միդ |
Երաժշտություն | Ռոբ Սիմոնսեն |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 96 րոպե |
Բյուջե | 20 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Nerve (2016 film) Վիքիպահեստում |
Սյուժե խմբագրել
Դպրոցի շրջանավարտ Վեներա «Վի» Դելմոնիկոին անհրաժեշտ էր գումար քոլեջ ընդունվելու համար։ Նա ստանում է հրավեր մասնակցելու «Նյարդ» համակարգչային վիդեոխաղին, խաղի դոգման է «Ճշմարտություն կամ գործողություն»։ Օնլայն ռեալիթի-շոուի ընոացքում խաղացողները պետք է կատարեն «դիտողների» ցանկությունները, և դրա դիմաց ստանան գումար, իսկ գումարի չափը կախված է առաջադրանքի բարդությունից։ Ըստ կանոնների՝ խաղացողը իրավունք չունի խաղից փախչելու կամ դրա մասին իրավապահ մարմիններին հայտնելու, հակառակ դեպքում նրա հաշիվը կզրոյացվի։ Խաղի ընթացքում Վին հանդիպում է Սեմին։ Այդ գրավիչ զույգը շատ արագ մեծ համբավ է ձեռք բերում և «դիտողները» պահանջում են, որ Վին և Յենը միանան և շարունակեն միասին կատարել առաջադրանքները։ Խաղը աստիճանաբար սրվում է և հերթական առաջադրանքը կարող է մեծ վտանգի հասցնել զույգին և սպառնալ նրանց կյանքին։
Դերերում խմբագրել
- Էմմա Ռոբերթս — Վեներա «Վի» Դելմոնիկո
- Դեյվ Ֆրանկո — Յեն / Սեմ
- Ջուլետ Լյուիս — Նենսի
- Էմիլի Միդ — Սինդի
- Մայլս Հեյզեր-Թոմի
- Կոմիկո Գլեն — Լիվ
- Սամիրա Ուայլի — Ազհար
- Էդ Սքվայր — Չակ
- Բրայան Մարկ — Ջեյ Պի
- Մարկ Ջոն Ջեֆֆրի —Ուես
- Կոլսոն Բեյքեր — Թայ
- Քեյսի Նայստատ — Քամեո
Արտադրություն խմբագրել
2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Հենրի Յուստը и Էրիել Շուլմանը դարձել են Ջեսիկա Շարզերնի սցենարով գրված ֆիլմի ռեժիսորները, որը հիմնված էր Ջին Ռայնի պոեմի վրա[7]։ 2015 թվականի հունվարին պարզ դարձավ, որ գլխավոր դերերում հանդես կգան Էմմա Ռոբերթսը և Դեյվ Ֆրանկոն[8]։ 2015 թվականի ապրիլին հայտարարեցին, որ Կոմիկո Գլենը և Կոլսոն Բեյքերը նույնպես նկարահանվելու են ֆիլմում[9][10]։
Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 13-ից, Նյու Յորքում[11][12] և ավարտվել 2015 թվականի հունիսի 5-ին[13][14]։
Ընդունելություն խմբագրել
Դրամարկղային հավաքներ խմբագրել
«Նյարդ» ֆիլմը ԱՄՆ-ում Էկրաններին դուրս եկավ 2016 թվականի հունիսի 27-ին (չորեքշաբթի), չնայած սովորաբար ֆիլմերի պրեմիերաները ցուցադրվում են ուրբաթ օրերին։ Ըստ կանխատեսումների՝ առաջին հինգ օրերի ընթացքում սպասվում էր, որ պետք է ֆիլմի շահույթըհասներ 10 մլն-ից 15 մլն դոլլարի[15]։ Ֆիլմը սկզբում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և ստացել է 9,4 մլն դոլլարի շահույթ, իսկ հինգ օրվա ընթացքում՝ 15,5 մլն դոլլար․[16]։ Ընդհանուր դրամարկղային հավաքները կազմել են 83,7 մլն դոլլար, որից 83,7 մլն դոլլար ԱՄՆ-ում, իսկ 38,6 մլն դոլլար՝ մյուս երկրներում[17]։
Քննադատություն խմբագրել
Կինոնկարը քննադատներից ստացավ շատ տարբեր, բայց մեծմասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում, 125 արձագանքի հիման վրա վարկանիշը կազմեց 66 %, իսկ գնահատականը՝ 10-ից 5,7[18]։ Metacritic կայքում ֆիլմը ստացավ 58 գնահատականը 100-ից՝33 արձագանքի հիման վրա[19]։
Շատ կինոքննադատներ կինոնկարը նմանեցնում են Pokémon Go[20][21][22][23] համակարգչային խաղին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Nerve — 2016.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «"Nerve"». Lionsgate.
- ↑ Busch, Anita (10 мая 2016 года). «"Lionsgate Moves YA Title 'Nerve' Into Summer, Schedules 'The Woods'"». Deadline.com.
- ↑ Kit, Boyrs (10 февраля 2014 года). «"'Catfish' Directors to Tackle 'Nerve' for Lionsgate"». TheHollywoodReporter.com.
- ↑ Kroll, Justin (2015 թվականի հունվարի 27-ին). «"Dave Franco and Emma Roberts to Star in YA Thriller 'Nerve'"». Variety.com.
- ↑ Pederson, Erik (2015 թվականի ապրիլի 17-ին). «"'Married's Kimiko Glenn Joins 'Nerve'; Kino Lorber Acquires 'Gueros'"». Deadline.com.
- ↑ Halperin, Shirley (2015 թվականի ապրիլի 17-ին). «"Machine Gun Kelly Joins Emma Roberts, Dave Franco In 'Nerve'"». TheHollywoodReporter.com.
- ↑ «"Emma Roberts and Dave Franco begin filming 'Nerve' in NYC on April 13"». onlocationvacations.com. 31 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
- ↑ «"Emma Roberts and Dave Franco spotted filming 'Nerve' in NYC"». onlocationvacations.com. 18 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
- ↑ Joost, Henry (2015 թվականի հունիսի 15-ին). «"Last day shooting #NerveNYC 😢 #davefranco #denim #triplets 📷 by @orleeroses"». Instagram.com.
- ↑ «"On the Set for 6/15/15: Martin Scorsese Starts Shooting "Free Fire", Matthew McConaughey Finishes "Free State of Jones" & More"». SSNInsider.com. 2015 թվականի հունիսի 15-ին.
- ↑ «'Jason Bourne' Should Lead Box Office, But Not Ladies Looking For 'Bad Moms' & 'Nerve' – B.O. Preview». Deadline.com.
- ↑ Brad Brevet (2016 թ․ հուլիսի 31). «'Jason Bourne' Tops Weekend with $60M; 'Star Trek Beyond' Suffers Big Second Weekend Drop». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Nerve (2016)». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Nerve (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Nerve reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Travers, Peter (2016 թ․ հուլիսի 27). «'Nerve' Review: It's 'Pokemon Go' as a Gonzo Horror Movie». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Bahr, Lindsey (2016 թ․ հուլիսի 28). «'Nerve' is a dark thriller for the Pokemon Go generation». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Dowd, A.A. (2016 թ․ հուլիսի 26). «Nerve is a techno teen movie for the Pokémon Go era». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Truitt, Brian (2016 թ․ հուլիսի 27). «'Nerve' stars explore darker side of social media». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- фильма
- «Նյարդ (ֆիլմ, 2016)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Նյարդ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Նյարդ»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդ (ֆիլմ, 2016)» հոդվածին։ |