Նիքոլաս Թեոդոր «Նիք» Նեմեթ[1] (անգլ.՝ Nicholas Theodore "Nick" Nemeth, հուլիսի 27, 1980(1980-07-27)[2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), առավել հայտնի Դոլֆ Զիգլեր ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կատակերգու։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Դոլֆ Զիգլեր
Dolph Ziggler
Զիգլերը 2014 թվականին
Իրական անունNicholas Theodore Nemeth
Նիքոլաս Թեոդոր Նեմեթ
Ռինգային անուն(ներ)Դոլֆ Զիգլեր[1]
Նիք Նեմեթ
Նիկ Նեմեթ
Նիքի
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ97 կգ[1]
Հայտարարվող հասակ1,83 մ[1]
Ծննդյան թվականհուլիսի 27, 1980 (43 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ
Մարզիչ«Florida Championship Wrestling»
«Ohio Valley Wrestling»
Սթիվ Քիրն
Թոմ Փրիչարդ
Լենս Ստորմ
Դեբյուտ2004

Դպրոցական տարիներին սպորտային ըմբշամարտով զբաղվելուց և դպրոցական հավաքականի կազմում երկու անգամ համազգային չեմպիոն հռչակվելուց հետո Նեմեթն ստանում է սպորտային կրթաթոշակ և սկսում հանդես գալ Քենթի նահանգային համալսարանում՝ 2000-2003 թվականներին սահմանելով 121 անհատական հաղթանակ։

Համալսարանային կարիերան ամփոփելուց հետո 2004 թվականին Նեմեթը պայմանագիր է կնքում «WWE»-ի հետ և նշանակվում «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնությունում։ Խիստ կարճ ժամանակով «Raw» ապրանքանիշում ելույթներ ունենալուց, Նեմեթը վերադառնում է «OVW» և Նիքի ռինային անվամբ դառնում «Ոգու խումբ» (The Spirit Squad) խմբավորման անդամ։ Հիմնական կազմում խմբի նորամատուը տեղի է ունենում 2006 թվականի հունվարին։ Խումբը մինչև կրտսեր առաջնություն վերադառնալը մեկ անգամ դառնում է WWE աշխարհի թիմային չեմպիոն։

2007 թվականին Նեմեթն սկսում է հանդես գալ «Florida Championship Wrestling» (FCW)՝ երկու անգամ նվաճելով FCW Ֆլորիդայի թիմային տիտղոսը։

Նեմեթը մեկընմիշտ «WWE»-ի հիմնական կազմ է վերադառնում 2008 թվականին՝ Դոլֆ Զիգլեր ռինգային անվամբ։ Հիմնական կազմում ելույթ ունենալու տարիներին Զիգլերը երկու անգամ նվաճել է աշխարհի ծանրքաշային, չորս անգամ ՝ WWE միջմայրցամաքային և մեկ անգամ՝ WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև՝ հաղթանակ տարել 2012 թվականի «Փողը բանկում» մրցույթում։

2014 թվականին «Rolling Stone» ամսագրի կողմից ճանաչվել է «WWE-ի տարվա ռեստլեր»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Դոլֆ Զիգլերի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  2. http://wrestlingdata.com/index.php?befehl=bios&wrestler=1612

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլֆ Զիգլեր» հոդվածին։