Նիվեռնե ( ֆր.՝ Nivernais, Ֆրանսիայի պատմական մարզերից մեկը։ Կոպիտ հաշվարկներով՝ իր սահմաններով համընկել է Նևերի դքսության հետ[1]։

Նիվեռնե
Քարտեզ
Քարտեզ

Այն Լյուդովիկոս Բարեպաշտը նվիրել է իր որդիներից Պեպինին։ 9-րդ դարի երկրորդ կեսից նրա տարածքում էր գտնվում Նևերի կոմսությունը։ Նիվեռնեի տարածքը, ըստ մոտավոր գնահատման, եղել է 6,8 հազար քառակուսի կիլոմետր[2]։

Մայրաքաղաքը Նևեր քաղաքն էր։ Մարզը զբաղեցնում էր Նիևրի ժամանակակից դեպարտամենտը և Լուարի միջին հոսանքի աջ ափի հարակից տարածքը։ Հյուսիսում Նիվեռնեն սահմանակից էր Օռլեանին, հյուսիսում և արևելքում՝ Բուրգունդիային, հարավում՝ Բուրբոնեին, արևմուտքում՝ Բերիին։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո մարզը լուծարվել է։

Ամենակարևոր քաղաքներն էին Շատո Շինոն Վիլը, Դոնզին, Կլամսին, Դեսիզը։ Նպաստավոր հողածածկույթի և խոնավ կլիմայի շնորհիվ Նիվեռնեի տարածքը հիմնականում ծածկված էր անտառներով[3]։

1784 թվականին այստեղ սկսվել է ջրանցքի շինարարությունը, որը հետագայում կոչվել է մարզի անունով։

Նիվեռնեի քարտեզը

Տես նաև խմբագրել

  • Նևեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nivernais at the Larousse online encyclopedia
  2. Ниверне // Большой Энциклопедический словарь
  3. Chamber’s Encyclopedia Volume 10 page 50

Գրականություն խմբագրել

  • J.W. Shaffer, 1982, Family & Farm, Agrarian Change and Household Organization in the Loire Valley 1500-1900, State University of New York Press, Albany. 259 pp.

Արտաքին հղումներ խմբագրել