Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինոծմինդա (այլ կիրառումներ)

Նինոծմինդա (վրաց.՝ ნინოწმინდა, մինչ 1991 թվականը՝ Բոգդանովկա), քաղաք Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Թբիլիսիից` 91 կմ (Ծալկայի կողմից) և 320 կմ (Ախալցխայի կողմից)։ Քաղաք է 1983 թվականից։ Բնակչությունը՝ 4242 մարդ (2023)[4]։

Քաղաք
Նինոծմինդա
ნინოწმინდა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1840 թ.
Այլ անվանումներմինչև 1991Բոգդանովկա
Տվյալ կարգավիճակում1983 թվականից
ԲԾՄ1940 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն5144[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 94,3 %, Վրացիներ 5,3 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 361[2]
Փոստային դասիչ3400[3]
Նինոծմինդա (Վրաստան)##
Նինոծմինդա (Վրաստան)
Նինոծմինդա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Նինոծմինդա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Նինոծմինդայի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, ովքեր եկել են շրջակա գյուղերից։ 2014 թվականին Նինոծմինդան ուներ 5144 բնակիչ, որից` 2482 տղամարդ և 2662 կին։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1989[5] 6944
2002[5] 6287
2014[1] 5144

Տնտեսություն և մշակույթ խմբագրել

Նինոծմինդայում գործում է կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, մեխանիկական գործարան։ Խորհրդային տարիներին այնտեղ կար չորս միջնակարգ դպրոց (որից երեքը հայկական), գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոն, երկու գրադարան, հիվանդանոց և այլն։ 1935 թվականից լույս էր տեսնում հայերեն թերթ ("Արշալույս")։

Քաղաքում գործում է նաև 1884 թվականին կառուցված հայկական եկեղեցին (Սուրբ Սարգիս)։

Պատմությունը խմբագրել

Նինոծմինդան հիմնադրվել է 1840 թվականին՝ Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգից արտաքսված աղանդավորական ռուսների` դուխոբորների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. «საქართველოს სატელეფონო კოდები — „სილქნეტი"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. საქართველოს საფოსტო ინდექსები — „საქართველოს ფოსტა“
  4. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  5. 5,0 5,1 «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგბი, ტომი I» (PDF). საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 7 დეკემბერი, 2016-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինոծմինդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 499