Նինա Ջաղինյան

թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նինա Ջաղինյան (նոյեմբերի 18, 1953(1953-11-18)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու[2], թարգմանչուհի[3], դոցենտ, PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ, «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ[4]։

Նինա Ջաղինյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1953
ԾննդավայրԿիրովական, Լոռու մարզ
Մասնագիտությունթարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ, «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՎալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Նինա Ջաղինյանը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 18-ին՝ Լոռվա Կիրովական քաղաքում (Վանաձոր)։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում։ Այժմ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս, աշխատում է Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) օտար լեզուների ամբիոնում։

Նինա Ջաղինյանը IREX կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ է ու մանկավարժ-վերապատրաստող։ Նա նաև «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։ Սերտորեն համագործակցում է «Խաղաղության կորպուս» ամերիկյան կազմակերպության հետ։

Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամ է։

2007 թվականից դարձել է Հայաստանի գիտութունների միության (ՀԳՄ) անդամ։

Նինա Ջաղինյանը հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև ուսումնամանկավարժական ձեռնարկներ։ Նա նաև երաժշտություն է հորինում։

Նինան հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով։

Թարգմանություններ խմբագրել

2006 թվականին Նինա Ջաղինյանը անգլերենից թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» գիրքը[5]։

2012 թվականի հունվարի 10-ին նա անգլերենից հայերեն է թարգմանել Վիլյամ Սարոյանի «Վերջին բառը սեր էր» պատմվածքը։ Այն տպագրվել է «Սիմ» տպագրատանը։

2016 թվականին թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://wua.am/%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BB%D5%A1%D5%B2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/
  2. «ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ - Լոռու մարզպետարան». lori.mtad.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Աշնանային պոեզիան»՝ Զորյանի տուն-թանգարանում
  4. «ՆԻՆԱ ՋԱՂԻՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. ««Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. Հեմինգուեյ-120 — Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ

Արտաքին հղումներ խմբագրել