Նինա Գարսիա
Նինա Գարսիա դե Կաստելանյուս (իսպ.՝ Nina García de Castellanos; մայիսի 3, 1965[1], Բառանկիլյա, Կոլումբիա[2]), կոլումբիացի լրագրող, գրող և խմբագիր։
Նինա Գարսիա իսպ.՝ Nina García | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Բառանկիլյա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Կրթություն | Բոստոնի համալսարան և Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող, reality television program judge և նորաձևության դիզայներ |
Կայք | ninagarcia.com |
Nina García Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Գարսիան ծնվել է Կոլումբիայի Բառանկիլյա քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում։ 1983 թվականին, աղջիկը ավարտել է Մասաչուսեթս նահանգի Ուելսլիի դպրոցը, բարձրագույն կրթություն, բակալավրի աստիճան նա ստացել է Բոստոնի համալսարանում։ Ավելի ուշ Նինան ընդունվել Է Փարիզի Բարձրագույն նորաձևության դպրոց, իսկ 1992 թվականին ստացել է ևս մեկ բակալավրի աստիճան նորաձևության և տեխնոլոգիաների ինստիտուտում։
Կարիերա խմբագրել
Գարսիան սկսել է աշխատել նորաձևության ոլորտում 1980-ական թվականներին, առաջին անգամ աշխատել է Փերի Էլիսի ընկերության PR բաժնում, որտեղ այդ ժամանակ աշխատել է Մարկ Ջեյքոբսը։ Հետագայում Նինան դուրս է եկել Էլլիսի ընկերությունից և «Elle» ամսագրի շուկայական խմբագրի և ստիլիստի օգնականի պաշտոնին է անցել։ 2000 թվականին նրան նշանակել են նորաձևության հարցերով խմբագիր։ 2008 թվականի ապրիլին Նինան լքեց նաև այդ պաշտոնը՝ անցնելով սյունակագրի պաշտոնին․ նա այդ պաշտոնում աշխատել է մինչև օգոստոսի վերջը։ 2008 թվականի սեպտեմբերի 2-ից լրագրողուհին զբաղեցնում է «Մերի Քլեր» նորաձևության խմբագրի պաշտոնը։ Նինան պարբերաբար ներկայացնում է նոր դիզայներական ցուցահանդեսներ Նյու Յորքում, Միլանում և Փարիզում։
Ժյուրիի կազմում խմբագրել
2007 թվականի մայիսին Նինան ընդգրկվել է Մեխիկոյում կայացած «Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի կազմում։
2004 թվականին ընդգրկվել Է «Պոդիում նախագիծ» ռեալիթի-շոուի ժյուրիի կազմում։
Գրքեր խմբագրել
2007 թվականի սեպտեմբերի 5-ին Նինա Գարսիան ներկայացրեց իր առաջին գիրքը՝ նվիրված «Փոքրիկ սև գիրք ոճի մասին» ոճին և նորաձևությանը։ Իր գրքում Նինան ընթերցողներին չէր թելադրում, թե ինչ և ինչպես հագնել, սակայն լրջորեն օգնում էր կողմնորոշվել նորաձևության աշխարհում և նկատել օրիգինալ մանրամասները նույնիսկ ամենահասարակ բաներում։ Գրքի նկարազարդմամբ զբաղվել է նորաձևության էլիտայի շրջանակներում բավականին հայտնի Ռուբեն Տոլեդոն։ «Ոճի մասին փոքրիկ սև գիրքը» լավ արձագանքներ է ստացել և ճանաչվել է նորաձևության լավագույն գրքերից մեկը։
2008 թվականի օգոստոսի 26-ին Գարսիան կներկայացնի «Իդեալական զգեստապահարանի 100 իրերը» երկրորդ գիրքը։
2009 թվականի սեպտեմբերին Նինան ներկայացրեց երրորդ գիրքը, որը կոչվում է «Ոճի ռազմավարություն»։
Անձնական կյանք խմբագրել
Նինան ամուսնացած է Դեյվիդ Կոնրոդի հետ։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Լուկաս Ալեքսանդր Կոնրոդ (ծնվել է 24.03.2007) և Ալեքսանդր Դևիդ Կոնրոդ (ծնվել է 2010 թվականի նոյեմբերին)։
2015 թվականին Գարսիան իմացավ, որ BRCA1 գենի մուտացիա ունի, և այն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն ունի։ Հաջորդ երեք տարիները նա անցկացրել է կանոնավոր մամմոգրամներ և կրծքի ստուգմամբ, և 2019 թվականի հունվարին նա և նրա բժիշկները որոշել են, որ նա պետք է կանխարգելիչ կրկնակի մաստէկտոմիա անի[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Nina Garcia on TV.com». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Nina Garcia Reveals She Will Be Undergoing a Preventive Double Mastectomy
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Գարսիա» հոդվածին։ |