Նինա Բարխուդարյան

հայ կենսաքիմիկոս

Նինա Հայկազի Բարխուդարյան (հունվարի 28, 1950(1950-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1994): ԽՍՀՄ նյարդաքիմիկոսների բաժանմունքի գիտքարտուղար (1985-1991):

Նինա Բարխուդարյան
Ծնվել էհունվարի 28, 1950(1950-01-28) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1972)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունկենսաքիմիկոս

Կենսագրություն խմբագրել

Նինա Բարխուդարյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 28-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, 1991 թվականից՝ նեյրոպեպտիդների կենսաքիմիայի խմբի, 2003 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[1]։

Առաջին անգամ ցուլի գլխուղեղի հիպոթալամուսից անջատել է կենսաբանական ակտիվ 5 նեյրոպեպտիդ։ Բացահայտել է, որ կալցիում նեյրինն այն առանցքային ֆերմենտն է, որի միջոցով իրագործվում է հեմորֆինների ազդեցությունը նյարդային և իմունային համակարգերում[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Կենսաքիմիկոսների ԽՍՀՄ անդամ (1983-1991), 1991 թվականից՝ ՀՀ անդամ։
  • Նյարդաքիմիկոսների եվրոպական (1991 թվականից), միջազգային (1993-2000) միությունների անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 214։
  2. «N. H. Barkhudaryan - Semantic Scholar». www.semanticscholar.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.