Նինա Աղավելյան

հայ նկարիչ

Նինա Գեդեոնի Աղավելյան (նոյեմբերի 1, 1957(1957-11-01), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Նինա Աղավելյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1957(1957-11-01) (66 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի, և հոգեբանության ֆակուլտետում։ 1983-1988 թվականներին անցել է գեղանկարչության մասնավոր ուսուցման դասընթաց։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային արվեստի ասոցիացիայի անդամ։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։

Ստեղծագործություններ խմբագրել

Նինա Աղավելյանի կտավներում արտացոլված է մարդու և բնության գեղեցիկ ներդաշնակումը[1]։

  • «Տիեզերական սեր», կոլաժ, 1993
  • «Կոմպոզիցիա, դրվագ № 2», 1993
  • «Մի օր գարնանը», 1993
  • «Հրաշք օր», 1994
  • «Այս կանաչ, կարմիր ծաղիկները», 1994
  • «Վարդաշուշան», 1994

Ցուցահանդեսներ խմբագրել

1990 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։

Անհատական Ցուցահանդեսներ խմբագրել

Մեջբերումներ Նինա Աղավելյանից խմբագրել

  Իզմերից խուսափելը տանում է նրան, որ դու ունենում ես սեփական ոճը։ Փորձում եմ ստեղծագործել ավելի շատ երևակայական և տեխնիկական հնարքով այն արդարացնել։ Թեմատիկ բաների հետևից աշխատում եմ չընկնել, բայց, երբեմն, ասում են, որ իմ աշխատանքները կապված են տիեզերքի հետ։ Երբ կանգնում ես նկարելու, չգիտես, թե ինչ ես նկարելու։ Ձեռքը նաև երևակայություն տալն է[3]։  

Մեջբերումներ Նինա Աղավելյանի մասին խմբագրել

  Տարբեր կտավներում և կոլաժներում պատկերված կիսադեմ կնոջ կերպարը ինքնանկարային բնութագրումներով ներկայացնում է նկարչուհու հոգեվիճակները` ձգտելով Ես-ի միջոցով հասնել կանացիության ու գեղեցկության ամբողջականությունը կերպարելուն։ Նկարչուհու արվեստանոց ներաշխարհը ներկայացնում է հոգնեցնող աղմուկներից առանձնացած այն անդորրը, որտեղ մարդ կարող է հանգստանալ` շփվելով գեղանկարչական և քնարական մեղեդիների ռիթմին։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել