Նիմֆենբուրգի բուսաբանական այգի

Նիմֆենբուրգի բուսաբանական այգի, բուսաբանական այգի Մյունխենում, Նիմֆենբուրգի պալատից ոչ հեռու։ Բուսաբանական այգու նոր մասը ներառում է նաև Նիմֆենբուրգի զբոսայգին՝ 22 հա մակերեսով, այն տարեկան ունի ավելի քան 400 000 այցելու։ Այգին մտնում է Բավարիական պետության բնական պատմության հավաքածուի կազմի մեջ։

Բուսաբանական այգու քարտեզը
Մյունխեն-Նիմֆենբուրգի բուսաբանական այգու գլխավոր շենքը
Վարդերի այգու սրճարանը

Պատմություն

խմբագրել

Բուսաբանական այգին 1809 թվականին նախագծել են զբոսայգիների գերմանացի Ճարտարապետ Ֆիրդրիխ Լյուդվիգ Շկելը և բուսաբան Ֆրանց ֆոն Պաուլա Շրանկը։ Այդ այգու մնացած հատվածներն այսօր հայտնի են իբրև Հին բուսաբանական այգի և գտնվում են քաղաքի կենտրոնում՝ աշխույժ Կառլյան հրապարակի մոտակայքում։

1914 թվականին բուսաբան Կառլ Իմանուել Էբերգարդ ֆոն Գեբելի նախաձեռնությամբ Մյունխենի ծայրամասում (այդ ժամանակ) ստեղծվեց Նոր բուսաբանական այգին։ Ստեղծումից հետո Գեբելը դարձավ Մյունխեն-Նիմֆենբուրգի բուսաբանական այգու առաջին տնօրենը։

Նկարագրություն

խմբագրել

Բուսաբանական այգում կան մոտ 14 000 տեսակ բույսեր, որոնք աճում են մոտավորապես 18 հա մակերեսով տարածքի վրա։ Ջերմոցների մակերեսը 4500 քառակուսի մետր է։

Ձմեռային ամիսների ընթացքում (դեկտեմբեր-մարտ) արևադարձային ջեմոցում բաց են թողնում էկզոտիկ թիթեռներ, որոնք թռչում են այցելուների շուրջը։

Վարդերի այգում սրճարաններ են բացված։

Այցելուները Բուսաբանական այգի կարող են հասնել քաղաքի հյուսիսից տրամվայով կամ հարավից՝ ոտքով անցնելով Նիմֆենբուրգի զբոսայգին։ Մյունխեն-Նիմֆենբուրգ մուտքն անվճար է միայն բուսաբանական այգու ընկերության անդամների համար։ Տարեկան անդամության արժեքը մեկ անձի համար 38 եվրո է և 60 եվրո՝ ընտանիքի համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Официальный сайт ботанического сада. Членство, пожертвования». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆենբուրգի բուսաբանական այգի» հոդվածին։