Նիկողոս Թյուլպենտճյան

հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ

Նիկողոս Թյուլպենտճյան (1841, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1887), հայ հրապարակախոս, խմբագիր։

Նիկողոս Թյուլպենտճյան
Ծնվել է1841
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1887
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր

Ծնվել է Կ. Պոլսում։ 1870-ականների վերջերից մտել է հրապարակախոսական ասպարեզ, նախ երևացել է Օ. Խոճասարյանի «Օրագիր» թերթում, ապա 1875 թվականի սեպտեմբեր ամսից հրատարակել է «Լրագիր» օրաթերթը[1], որը շարունակել է իր գոյությունը մինչև 1880 թվականը։ Թերթի փակումից հետո աշխատակցել է «Մարմարա» երգիծաթերթին։ Ֆրանսերենից թարգմանել է վեպեր, պատմվածքներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՐԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 364.

Աղբյուրներ խմբագրել