Նիկողայոս Չեմբերջի
Նիկողայոս Կարապետի Չեմբերջի (Նիկոլայ Կարպովիչ) [օգոստոսի 11(24) 1903, Ցարսկոյե Սելո (այժմ՝ Պուշկինո) ապրիլի 22 1948, Մոսկվա], հայ խորհրդային կոմպոզիտոր։ Բաշկիրական ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944 թ.)[3]։
Նիկողայոս Չեմբերջի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1903[1] |
Ծննդավայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 22, 1948[2] (44 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ամուսին | Zara Levina? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Երեխաներ | Valentina Chemberdzhi? |
Կենսագրություն խմբագրել
Ստեղծագործության առաջին ուսուցիչը եղել է մորեղբայրը՝ Ա․ Սպենդիարյանը, որը և օգնել է նրան նոտագրելու իր առաջին երկերը (սոնատինա, պրելյուդներ, 2 քայլերգ և այլն)։ 1923-1928 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Ա․ Ալեքսանդրովի դասարան), ուսման տարիներին գրել 2 լարային կվարտետ, փողային գործիքների և դաշնամուրի կվինտետ, ջութակի կոնցերտ, «Պիոներիա» սյուիտ՝ շեփորի և դաշնամուրի համար, «Հայաստան» սյուիտ՝ ձայնի և դաշնամուրի համար։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայում ստեղծված «Արտադրական կոլեկտիվի» («Պրոկոլլ») կազմակերպիչներից, մասնակցել ՌԱՊՄ-ին։ 1937-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի կազմակերպության վարչության նախագահ։ Մշակել է ռուսական, հայկական, ուզբեկական, տաջկական, մոլդավական ու բաշկիրական, ժողովրդական երգեր[3]։ Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932 թ.), «Ուզբեկական սյուիտ» (1938 թ.), «Ռուսական նախերգանք» (1936 թ.), «Կարլուգաս» («Ծիծեռնակ») բաշկիրական օպերա (1941 թ., բեմադրվել է 1942 թ.) և այլն։ Լավագույն գործերից է «Պարային սյուիտ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար (1940 թ.), հիմնված հայկական ժողավրդական երաժշտության տարրերի օգտագործման վրա։ Նշանակալից են երրորդ կվարտետը (1943 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), «Հայաստան» սիմֆոնիա-պոեմը (1944 թ., հրատարակվել է 1961 թ.), Հայկական երգերը՝ ձայնի և լարային կվարտետի համար (1945 թ.)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. էջ 324. ISBN 99930-2-415-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 713)։ |