Նիկոլո Թոմազեո
Նիկոլո Թոմազեո (իտալ.՝ Niccolò Tommaseo, հոկտեմբերի 9, 1802[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա[4][5] - մայիսի 1, 1874[1][2][5][…] կամ ապրիլի 30, 1874[6], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի բանաստեղծ, արձակագիր, բանասեր, հայագետ։
Նիկոլո Թոմազեո իտալ.՝ Niccolò Tommaseo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Շիբենիկ, Խորվաթիա[4][5] |
Մահացել է | մայիսի 1, 1874[1][2][5][…] (71 տարեկան) կամ ապրիլի 30, 1874[6] (71 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4][5] |
Գերեզման | Settignano Cemetery |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Գիտական աստիճան | դափնեկիր[7] |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, պատմաբան և բանաստեղծ |
Զբաղեցրած պաշտոններ | Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ |
Անդամություն | Ակադեմիա դելա Կրուսկա |
Niccolò Tommaseo Վիքիպահեստում |
Կրթությունն ստացել է Պադուայում, ապրել Վենետիկում։ 1848 թվականին եղել է հանրապետական կառավարության անդամ։ Գրել է «Խոստովանություններ» (1936), «Բանաստեղծական հուշեր» (1838), «Կայծեր» (1841) քնարական ժողովածուները, «Աթենքի դուքսը» (1837), «Հավատ և գեղեցկություն» (1840) պատմավեպերը, «Աստվածային կատակերգության» մեկնաբանությունները» (1837), «Քաղաքացիական պատմությունը գրականության մեջ» (1872) բանասիրական աշխատությունները։ Կազմել է հոմանիշների, գեղագիտական, իտալերենի բառարաններ։ Վենետիկի Մխիթարյանների մոտ սովորել է հայերեն (գրաբար), Գաբրիել Այվազովսկու օգնությամբ իտալերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը (1841) և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ը (1843)։ Այդ թարգմանությունների իտալերեն առաջաբաններում, արժեքավորելով հայ հին գրականությունն ու լեզուն, կոչ է արել զբաղվել հայ մշակույթի ուսումնասիրությամբ։
Աշխատություններ խմբագրել
- Նիկողայոս Թոմմազեո, «Բազմավեպ», 1902, թիվ 11։
- Nuovo Dizionario de' Sinonimi della lingua italiana (1830)
- Canti popolari italiani, corsi, illirici, greci (1841)
- Le lettere di Santa Caterina di Siena (1860, 4 Bde.)
- Il secondo esilio (1862, 3 Bde.), eine Sammlung seiner politischen Schriften
- Sulla pena di morte (1865)
- Nuovi studj su Dante (1865)
- Dizionario di sinonimi della lingua italiana (7. Aufl. 1887, 2 Bde.)
- Leben Rosminis
- Dizionario estetico (neue Aufl. 1872)
- Pensiero Morali
Գրականություն խմբագրել
- Bernardi Vita e scritti di Niccolò Tommaseo Torino, 1874
- K. Hillebrand in der Allgemeinen Zeitung (Mai 1874)
- Mikeli V., Saggio critico sul Niccolo Tommaseo, "Ateneo Veneto", v. IX, 1885;
- Croce B., N. Tommaseo, "Critica", v. X, 1912;
- Vesin, N. Tommaseo poeta, Bologna, 1914;
- Prunas P., La critiica, l’arte e l’idea sociale di N. Tommaseo, Firenze, 1901.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Томмазео // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Tommaseo, Nicolo (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 46. — S. 96.
- ↑ https://storia.camera.it/deputato/nicolo-tommaseo-18021009
Արտաքին հղումներ խմբագրել
- Նիկոլո Թոմազեոի գործերը Գուտենբերգ նախագծում
- Memorie poetiche (ed. 1964)
- La questione dalmatica riguardata ne'suoi nuovi aspetti: osservazioni 1861 Niccolò Tommaseo
- Il secondo esilio, scritti concernenti le cose d'Italia e d'Europa dal 1849 ... Niccolò Tommaseo
- Nuovi studi su Dante Niccolò Tommaseo
- Vita di S. Giuseppe Calasanzio, fondatore delle Scuole Pie scritta da - Niccolò Tommaseo
- Canti popolari: Corsi illirici Niccolò Tommaseo
- Nuovo dizionario de' sinonimi della lingua italiana Niccolò Tommaseo
- Scritti di Gasparo Gozzi: con giunta d'inediti e rari, scelti, Vol: 2-3 Gasparo Gozzi (conte),Niccolò Tommaseo
- Della pena di morte Niccolò Tommaseo
- Il serio nel faceto: scitti varii Niccolò Tommaseo
- Dizionario estetico Niccolò Tommaseo
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Թոմազեո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Թոմազեո» հոդվածին։ |