Նիկոլա Լետենի եկեղեցի[1] (մակեդոներեն՝ Црква „Св. Никола Летен“), լքված ուղղափառ եկեղեցի Հյուսիսային Մակեդոնիայի Մավրովո և Ռոստուշ համայնքի Մավրովո գյուղում։ 1953 թվականին մասամբ ջրասույզ է եղել Մավրովոյի ջրամբարի ջրերով։

Նիկոլա Լետենի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և տեսարժան վայր
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՄավրովո և Ռոստուշա
ԴավանանքՄակեդոնական ուղղափառ եկեղեցի
ԹեմQ15881544?
Հիմնական ամսաթվերը1850
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Հիմնադրված1850
Քարտեզ
Քարտեզ
 Submerged church of St. Nicholas (Mavrovo) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1850-1857 թվականներին՝ Գորնա Ռեկայի վարպետների կողմից։ Տաճարում գտնվել է մարմարե զոհասեղան, արժեքավոր սրբապատկերներ՝ ստեղծված Դիչո Զոգրաֆի կողմից[2]։ 1925 թվականին տաճարին կից կառուցվել է զանգակատուն, որի կառուցման համար միջոցներ է հատկացրել սերբ բարերար Բոսիլկա Յանիչը՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու, որը ծնվել է Մավրովոյում։

1952-1953 թվականներին եկեղեցին ջրասույզ է եղել Մավրովոյի ջրամբարը լցնելու հետևանքով։ Եկեղեցու ողջ սպասքը տեղափոխվել է հարևան եկեղեցի[2]։ 1990-ական թվականներին Մավրովոյում սկսվել է Սուրբ Նիկոլայի նոր եկեղեցու շինարարությունը, որն օծվել է 2006 թվականին[3]։ Գոյություն են ունեցել հին տաճարի վերականգնման ծրագրեր, սակայն որոշվել է հրաժարվել դրանցից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ամառային Նիկոլան Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքների տեղափոխման տոնի ժողովրդական անվանումն է։
  2. 2,0 2,1 2,2 Невена Поповска (2014 թ․ հունիսի 22). «Потопената црква „Св. Никола" во Маврово е проколната убавина». Република Online (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին.
  3. Жарко Мицковски (2008 թ․ հունիսի 4). «Осветување на манастирската црква на свети Николај во Маврово (03.06.2008)». Премин Портал (մակեդոներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.