Նիկոլաս Թեոդորու ( հուն․՝ Νικόλας Θεοδώρου. սեպտեմբերի 17, 2000(2000-09-17), Աթենք, Հունաստան), հույն երիտասարդ շախմատիստ, գրոսմայստեր (2021 թ .), շախմատի օլիմպիադայի անհատական արծաթե մեդալակիր (2022 թ .):

Նիկոլաս Թեոդորու
Պետություն(ներ) Հունաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 17, 2000(2000-09-17) (23 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ[2]
Ներկայիս վարկանիշ2622
ՖԻԴԵ համար4262875
365chessNikolas_Theodorou
Chesstempo համար211184
ICCF համար211184

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2000 թվականին Աթենքում։ 2006 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ռեթիմնո շրջանի Ացիպոպուլո քաղաքը, որտեղ էլ նա ավարտել է տարրական դպրոցը[3]։ Այնուհետև ուսումը բարձր առաջադիմությամբ շարունակել է Ռեթիմնոյի փորձարարական ավագ դպրոցում, միաժամանակ հաճախել այդ քաղաքում գործող շախմատի ակումբի պարապմունքներին։ 2015 թվականին դարձել է Չանիայի շախմատի ակադեմիայի ուսանող։

Նիկոլաս Թեոդորուն մասնակցել է բազմաթիվ համահելլենական և միջազգային շախմատային մրցաշարերի։ 2022 թվականին Սենթ Լուիսի համալսարանի շախմատի թիմի կազմում առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ի քոլեջների շախմատի մրցումներում։

Հունաստանի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը[4], 2022 թվականին՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատային 44-րդ օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքներից մեկը և անհատական ցուցանիշներով արժանացել արծաթե մեդալի[5]։

2016 թվականին նա արժանացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի (IM) կոչման, հինգ տարի անց ստացել ՖԻԴԵ-ի գրոսմայստերի (GM) կոչում։

2022 թվականի մայիսին Նիկոլաս Թեոդորուն ավարտել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի համալսարանը ֆիզիկայի ու մաթեմատիկայի բակալավրի աստիճանով և ընդունվել այդ նույն համալսարանի ասպիրանտուրան Biostatistics & Health Analytics ծրագրում և նորացված լրիվ կրթաթոշակով՝ շարունակելու է իր մասնակցությունը համալսարանի շախմատի թիմի մրցելույթներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Theodorou, Nikolas
  2. FIDE Ratings and Statistics
  3. U.S. CHESS CHAMPS HOME OF U.S. CHAMPIONSHIP CHESS & THE COUNTRY’S TOP PLAYERS
  4. «OlimpBase :: European Men's Team Chess Championship :: Nikolas Theodorou». www.olimpbase.org.
  5. «Chess-Results Server Chess-results.com - 44th Olympiad Chennai 2022». chess-results.com.

Արտաքին հղումներ խմբագրել