Նիկոլայ Օստրովսկու հուշարձան (Սոչի)

հուշարձան Սոչիում

Նիկոլայ Օստրովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Островскому), խորհրդային ռուս գրող Նիկոլայ Օստրովսկուն նվիրված հուշարձան։ Գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչիի Կենտրոնական շրջանի Կուրորտային պողոտայի պուրակում։ Գրողի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել Սոչիի հետ։

Նիկոլայ Օստրովսկու հուշարձան
Նիկոլայ Օստրովսկու հուշարձանը Սոչիի Կուրորտային պողոտայի պուրակում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1979
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍոչի

Պատմություն

խմբագրել

Մինչև 1870-ական թթ. հուշարձանի տեղադրման վայրում եղել է Սոչիի ամրոցի գերեզմանոցը[1]։ Հուշարձանը տեղադրվել է գրողի 75-ամյակի կապակցությամբ 1979 թվականին՝ լենինգրադցի քանդակագործներ Վ. Է. Գորևսկու, Ս. Ա. Կուբասովի և ճարտարապետ Վ. Բ. Բուխաևի նախագծով[2]։ Բրոնզե հուշարձանը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, ունի 10 մետր բարձրություն[3]։

 
Հուշարձանը հետևի կողմից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Памятник Николаю Островскому
  2. «Памятник Н.А. Островскому - Памятники Сочи, адрес, сайт». 101Hotels.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Достопримечательность Памятник Николаю Островскому в Сочи по адресу Курортный проспект». localway.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել