Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տրուսևիչ (ռուս.՝ Николай Александрович Трусевич, նոյեմբերի 22, 1909(1909-11-22)[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1943(1943-02-24), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ[2], հանդես է եկել Օդեսայի «Պիշչևիկ» և «Դինամո», ավելի ուշ՝ Կիևի «Դինամո» ակումբներում։

Նիկոլայ Տրուսևիչ
ռուս.՝ Николай Александрович Трусевич
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1909(1909-11-22)[1]
Ծննդավայր Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 1943(1943-02-24) (33 տարեկան)
Մահվան վայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1928-1932 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պիշչևիկ (Օդեսա)
1933-1935 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Օդեսա)
1936-1941 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիև) 73 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մասնակցել է օկուպացված Կիևում 1942 թվականին (հունիսի 7-ից մինչև օգոստոսի 16-ը) անցկացված խաղերին Կիևի «Դինամո» և «Լոկոմոտիվ» ակումբների խաղացողներից հավաքված «Ստարտ» թիմի կազմում։

Կենսագրություն խմբագրել

ԽՍՀՄ առաջնություններում Նիկոլայ Տրուսևիչը մասնակցել է 65 հանդիպման, 1941 թվականին՝ 8 խաղի։ Երկու անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր (1936 թվականի գարուն, 1937)։ 1936 թվականին մասնակցել է Թուրքիայի ակումբների հավաքականի դեմ հետ հաղթական խաղին, 1935 թվականին՝ Ուկրաինայի հավաքականի հաղթական խաղին ընդդեմ «Ռեդ Սթարի» (Փարիզ, Ֆրանսիա), 1937 թվականին՝ Բասկոնիայի հավաքականի դեմ խաղին։ 1935 թվականին «Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ» հարցման արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը։

Նիկոլայ Տրուսևիչը գնդակահարվել է 1943 թվականի փետրվարի 24-ին Սիրեցի համակենտրոնացման ճամբարում «Դինամոյի» այլ ֆուտբոլիստների՝ Իվան Կուզմենկոյի և Ալեքսեյ Կլիմենկոյի հետ[3]։

Ընդգրկվել է 20-րդ դարի Օդեսայի լավագույն ֆուտբոլիստների թվում։

Ի հիշատակ Նիկոլայ Տրուսևիչի՝ 1966 թվականից ամեն տարի անցկացվում է Օդեսայի մարզային գավաթի խաղարկությունը։

Գրականության մեջ խմբագրել

  • Պ. Սևերով, Ն. Խալեմսկի. «Վերջին մենամարտը» (ռուս.՝ «Последний поединок», 1959) - Նիկոլայ Ռուսևիչ։

Կինեմատոգրաֆում խմբագրել

Տես. նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել