Նիկոլայ Տիրատուրյան
հայ հեղափոխական
Նիկոլայ Տիրատուրյան (1885, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – հունվարի 9, 1955, Երևան), Հայաստանում և Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917 թվականից։ 1906 թվականից մասնակցել է Ալեքսանդրապոլում արհմիությունների կազմակերպմանը, ընտրվել կաշեգործների արհմիության անդամ։
Նիկոլայ Տիրատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Մահացել է | հունվարի 9, 1955 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 17)։ |