Նիկոլայ Տագանցև
Նիկոլայ Ստեպանովիչ Տագանցև (ռուս.՝ Николай Степанович Таганцев, փետրվարի 19 (մարտի 3), 1843, Պենզա, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1923, Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, քրեաբան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ։
Նիկոլայ Տագանցև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19 (մարտի 3), 1843 |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 22, 1923 (80 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, իրավաբան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Tagantsev Nikolay Stepanovich Վիքիպահեստում |
Դասավանդել է Պետերբուրգի համալսարանում (1867-1882)։ 1881 թվականից ծառայել է արդարադատության նախարարությունում, 1906 թվականից եղել պետական խորհրդի անդամ։ Ղեկավարել է Պետերբուրգի իրավաբանական ընկերության քրեական բաժանմունքը։ 1915-1917 թվականներին՝ քրեագետների ռուսական խմբի պատվավոր նախագահ։ Տագանցևն ունեցել է լիբերալ հայացքներ․ «193-ի դատավարությանը» (1877-1878 թթ.) մասնակցել է որպես պաշտպան, արտահայտվել մահապատժի դեմ, ուշադրություն դարձրել մանկական հանցագործության դեմ պայքարին։ Տագանցևը նախաձեռնել և մասնակցել է 1903 թվականի քրեական օրենսգրքի կազմմանը։ Մասնակցել է քրեական-դատավարական օրենսդրության վերանայման, ֆաբրիկային օրենսդրության և այլ օրենսդրական ակտերի մշակմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տագանցև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 539)։ |