Նիկոլայ Պետրով (վիրաբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Պետրով (այլ կիրառումներ)

Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրով (դեկտեմբերի 2 (14), 1876 կամ 1876[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 2, 1964(1964-03-02)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային վիրաբույժ-ուռուցքաբան։ Հայրենական ուռուցքաբանության հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939) և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1957

Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրով
ռուս.՝ Николай Николаевич Петров
Ծնվել է1876 դեկտեմբերի 14
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ
Մահացել էմարտի 2, 1964(1964-03-02) (տարիքը 87)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիրովի անվան ռազմաբժկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր (1902) և Q4516937? (1939)
ԱշակերտներFyodor Uglov?
ԱշխատավայրՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Վարշավայի համալսարան, Կուբանի պետական համալսարան, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ծնողներհայր՝ Նիկոլայ Պետրով
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1899 թվականին ավարտել է Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան։ 1926 թվականին Պետրովի նախաձեռնությամբ հիմնվել է Լենինգրադի ուռուցքաբանության ինստիտուտը (1966 թվականից Լենինգրադի Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտ)։ Գիտական աշխատանքները վերաբերում են փորձառական, տեսական և կլինիկական ուռուցքաբանության, ուռուցքային հիվանդությունների պատճառագիտության, կանխարգելման ու բուժման հարցերրն։ Հեղինակ է ուռուցքաբանության ռուսական առաջին կապիտալ աշխատության (1910), տրանսպլանտացիայի, վիրավորումների, տուբերկուլի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության վիրահատական բուժման, բժշկական դեոնտոլոգիայի վերաբերյալ աշխատանքների, «Չարորակ ուռուցքներ» (հ․ 1-3, 1947-1962) դասական հրատարակության խմբագիրն ու հեղինակն է, վիրաբույժ-ուռուցքաբանների դպրոցի հիմնադիրը։ Եղել է վիրաբույժների միջազգային ընկերության պատվավոր անդամ (1957-ից)։

Պարգևներն խմբագրել

Լենինյան (1963), ԽՍՀՄ պետական (1942) և ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան (1953) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петров Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։