Նիկոլայ Մանուկյան (գիտնական)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Մանուկյան (այլ կիրառումներ)

Նիկոլայ Վահանի Մանուկյան (ապրիլի 10, 1930(1930-04-10), Բաշ Ապարան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), փոշեմետալուրգիայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։

Նիկոլայ Մանուկյան
Ծնվել էապրիլի 10, 1930(1930-04-10) (94 տարեկան)
Բաշ Ապարան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Կանադա
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1975)

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ճարտարագետների ինստիտուտը։ 1961-1969 թվականներին՝ հայկական հանրապետական տեխնիկայի տան տնօրեն, 1965 թվականից՝ ՀՊՃՀ դասախոս, 1973-1994 թվականներին՝ կառուցվածքային նյութերի արտադրակարգի ամբիոնի վարիչ։ 1996 թվականից՝ բնակվում է Կանադայում։

Աշխատանքները վերաբերում են երկաթի հիմքով մետաղական փոշիների և թելանման բյուրեղների ստացման ու դրանցից նոր մեքենաշինական նյութերի և շինվածքների պատրաստման հարցերին[1]։

Երկեր խմբագրել

  • Փոշեմետալուրգիայի զարգացումը Հայաստանում, Երևան, 1967։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մանուկյան (գիտնական)» հոդվածին։