Նիկոլայ Ալեքսանդրի Մայսուրյան (նոյեմբերի 11 (23), 1896, նոյեմբերի 11, 1896(1896-11-11) կամ 1896[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 22, 1967(1967-11-22)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բուսաբույծ-ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1934), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945), Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1958ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Նիկոլայ Մայսուրյան
Ծնվել էնոյեմբերի 11 (23), 1896, նոյեմբերի 11, 1896(1896-11-11) կամ 1896[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 22, 1967(1967-11-22)[2]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և գյուղատնտես
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտբուսաբուծություն, agricultural science?[1], գործարանային արտադրություն[1][1], Բույսերի սելեկցիա[1], ագրոնոմիա[1] և systematic botany?[1]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Anaida Iosifovna Atabekova?[4]
ՄայրՕլգա Մայսուրյան[5]
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայսուրյան (այլ կիրառումներ)

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Մայսուրյանը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 11 (23)-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (19221927-1967 թվականներից աշխատել է Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում (1958-1967 թվականներից՝ բուսաբուծության ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են հատիկավոր և հատիկաընդավոր բույսերի կարգաբանության ու կենսաբանության, մոլախոտերի ընտրասերման խնդիրներին։ Ստացել է սոյայի, չումիզայի, գարու, լուպինի (թրմուզ) մի քանի սորտեր։

Երկեր խմբագրել

  • Избранное сочинения, М., 1970.
  • Люпин, М., 1974 (համահեղինակ)։

Գրականություն խմբագրել

  • Сергеев М. С., Николай Александрович Майсурян (Библиогр. указатель), М., 1956.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 205