Նիկոլայ Պետրովիչ Կրիմով (ռուս.՝ Николай Петрович Крымов, ապրիլի 20 (մայիսի 2), 1884, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1958(1958-05-06)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ ժողողովրդական նկարիչ (1956)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1949)։ Մասնակցել է «Գոլուբայա ռոզա»-ի ցուցահանդեսին (1907), եղել «Ռուս նկարիչների միության» անդամ (1910 թվականից)։

Նիկոլայ Կրիմով
ռուս.՝ Никола́й Петро́вич Кры́мов
Ծնվել էապրիլի 20 (մայիսի 2), 1884
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 6, 1958(1958-05-06)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, բեմանկարիչ և արվեստի տեսաբան
Ժանրբնանկար
ԱշակերտներԳապար Այտիև և Q12079184?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
 Nikolay Krymov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Պետրովիչ Կրիմովը ծնվել է 1884 թվականի ապրիլի 20-ին (մայիսի 2) Մոսկվայում, նկարիչ Պ. Կրիմովի ընտանիքում, որը նկարել է «պերեդվիժնիկների» ոճով։ Նախնական մասնագիտական պատրաստություն է ստացել հորից։ Եղբայրը հայտնի վիրաբույժի Ալեքսեյ Կրիմովն է։

1904 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ նախ սովորել է ճարտարապետական բաժանմունքում, իսկ 1907-1911 թվականին՝ Ապոլինարի Վասնեցովի բնանկարչության արվեստանոցում։ Մասնակցել է «Գոլուբայա ռոզա» (1907) ցուցահանդեսի, ինչպես նաև «Ռուս նկարիչների միության» ցուցահանդեսներին։ Ապրել է Մոսկվայում, տարվա զգալի մասն անցկացնելով նաև (1928 թվականից) Տարուսայում։

Արդեն իր վաղ ստեղծագործություններում հարել է սիմվոլիզմին, այդ թվում նաև որպես «Золотое руно» հանդեսի գրաֆիկական դիզայներ (1906-1909): Այդ ժամանակ նրա նատուրային տպավորությունները երբեմն վերածվել են անկայուն, գունագեղ մշուշների, որոնք ավելի շատ հիշեցնում էին գոբելեն, այլ ոչ թե նկար («Արևի տակ», ռուս.՝ «Под солнцем», 1906, Ռուսական պետական թանգարան)։ Հետագայում Կրիմովի նկարներն ու ձևերը ավելի ու ավելի շատ են ձեռք բերում նյութական օբյեկտիվություն, բայց բնությունը առավել հաճախ ամայի է, մնում է ոչ պակաս բանաստեղծական («Դեղին մառան», ռուս.՝ «Желтый сарай», 1909, Տրետյակովյան պատկերասրահ, «Առավոտ», ռուս.՝ «Утро», 1916, Յարոսլավլի արվեստի թանգարան)։ Կենտրոնական Ռուսաստանին բնորոշ մոտիվների անպաճույճ պարզությունը վարպետի «դասական», տարուսական նկարներում («Գետակ», ռուս.՝ «Речка», 1926, «Ջրաղացի մոտ», ռուս.՝ «У мельницы», 1927, երկուսն էլ Տրետյակովյան պատկերասրահում) համակցված է կոմպոզիցիայի հստակ ներդաշնակության և «ընդհանուր գուներանգը» հատուկ համակարգի հետ, որը լանդշաֆտը վերածում է զուտ գեղագիտական մտահայեցության։ Գեղանկարչության էությունը համարելով ոչ թե գույնը, այլ հենց գուներանգը (գույնը լույսով լցնելը), Կրիմովն առաջարկել է որպես կատարյալ ելակետ՝ այրվող լուցկին արևով վառ լուսավորված պատի ֆոնին։ Իր տեսական հայացքները շարադրել է «Լևիտանի մասին» հոդվածում (1938):

Նիկոլայ Կրիմովն զգալի ներդրում է ունեցել բեմանկարչության մեջ՝ ՄԳԱԹ-ում ձևավորելով Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտ» (1926) և «Տաղանդներ և երկրպագուներ» (1933), ինչպես նաև Լենիդ Լեոնովի «Ունտիլովսկ» (1928) պիեսները։ 1919-1930 թվականներին շատ է աշխատել նաև որպես մանկավարժ[4]՝ դասավանդելով Պրեչիստենսկի գործնական ինստիտուտում, Գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն արվեստանոցներում (Վխուտեմաս) և Մոսկվայի 1905 թվականի հիշատակի արվեստի մարզային ուսումնարանում։ Կռիմովի մանկավարժական շնորհի առանձնահատկությունն այն էր, որ իր ուսանողներից յուրաքանչյուրին նա տեսնում և զարգացնում էր որպես անհատականություն։ Բնանկարիչ Կրիմովի սաները դարձել են ժանրային նկարիչներ, պատմական նկարիչներ, դիմանկարիչներ, ինչպիսիք են Սերգեյ Վիկտորովը, Յուրի Կուգաչը, Միխայիլ Իվանով-Ռադկևիչը, Ֆեոդոր Ռեշետնիկովը, Նիկոլայ Սոլոմինը։

Նիկոլայ Կրիմովը մահացել է Մոսկվայում 1958 թվականի մայիսի 6-ին և թաղվել Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Крымов Николай Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Sokolov M. N. Krymov, Nikolay // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T048130
  4. Николай Петрович Крымов — художник и педагог" — М.: изд. «Изобразительное искусство», 1989, c. 224.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կրիմով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 688