Նիկոլայ Կոստենկո
Նիկոլայ Ֆյոդորովիչ Կոստենկո (մոլդ.՝ Nicolai Costenco, 21 դեկտեմբերի, 1913, Քիշնև, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն — 29 հուլիսի, 1993, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն), մոլդովացի գրող։ Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992)։
Նիկոլայ Կոստենկո մոլդ.՝ Nicolai Costenco | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1913 |
Ծննդավայր | Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 29, 1993 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Մոլդովա |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Հեթանոսական էլեգիաներ» (1940) «Նոր բանաստեղծություններ» (1960) «Կայունություն» (1959) «Մոլդովական մեղեդիներ» (1961) |
Պարգևներ | Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ(1988) Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992) |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 21-ին Քիշնևում, մեծացել է Չիգորյանիում։ Սովորել է Յաշի համալսարանում։
1934-1940 թվականներին աշխատել է Viaţa Basarabiei ամսագրի խմբագիր։
1940 թվականին Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո Նիկոլայ Կոստենկոն աշխատել է «Նիստրուլ» («Հոկտեմբեր») ամսագրում։
1941 թվականին աքսորվել է Սիբիր։ 1956 թվականին արդարացվել է։
Նիկոլայ Կոստենկոն մահացել է 1993 թվականի հուլիսի 29-ին Քիշնևում։
Ստեղծագործությունը խմբագրել
Նիկոլայ Կոստենկոյի ստեղծագործությունները տպագրվել են 1934 թվականից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ», լույս է տեսել 1937 թվականին։ Դրանից հետո հրատարակել է «Ժամեր» (1939), «Հեթանոսական էլեգիաներ» (1940) ժողովածուները։
Հրատարակել է «Նոր բանաստեղծություններ» (1960), «Բանաստեղծություններ» (1961) ժողովածուները։ Ռուսերեն լույս են տեսել «Կայունություն» (ռուս.՝ «Постоянство», 1959), «Մոլդովական մեղեդիներ» (ռուս.՝ «Молдавские напевы», 1961) ժողովածուները։ Հեղինակել է հուշեր ու պատմվածքներ՝ նվիրված մոլդովական գյուղի կյանքին, ինչպես նաև «Սևերոգրադ» վեպը (1962), որ նվիրված է հյուսիսի աշխատավորներին։
Նիկոլայ Կոստենկոն մոլդովերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Տարաս Շևչենկոյի, Սերգեյ Եսենինի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններից։
Պարգևներ, կոչումներ խմբագրել
- Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1988)
- Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992)[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006
Արտաքին հղումներ խմբագրել
- Костенко (Costenco) Николай Федорович (1913—1993) (ռուս.)
- Nicolai COSTENCO (ռում.)