Նիկոլայ Իվանովիչ Կիչմար ուկրաիներեն՝ Микола Іванович Кічмар (հունվարի 27, 1952(1952-01-27), Կաչկովկա, Յամպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 1992(1992-05-09), Լեռնային Ղարաբաղ, Արցախ), ուկրաինացի իրավապաշտպան, ԵԱՀԿ մարդու իրավունքների միջազգային կոնգրեսի անդամ, Ուկրաինայի Ազգային Ռուխի անդամ։

Նիկոլայ Կիչմար
Ծնվել էհունվարի 27, 1952(1952-01-27)
ԾննդավայրԿաչկովկա, Յամպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 1992(1992-05-09) (40 տարեկան)
Մահվան վայրԼեռնային Ղարաբաղ, Արցախ
Մասնագիտությունիրավապաշտպան

Ծնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Վիննիցայի մարզի Յամպոլի շրջանի Կաչկովկա գյուղում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ղրիմում, և ծառայության ավարտից հետո մնացել է ապրելու Սևաստոպոլում։ Աշխատելով «Մուսոն» գործարանում, նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ. եղել է տեղական «Պրոսվիտա» համայնքի հիմնադիրներից մեկը[1]։ Սովետական Միությունում ազատական գաղափարների զարթոնքի պահին նա սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ, դուրս է գալիս գործարանի կոմերիտական կազմակերպությունից և ընդունվում է Ուկրաինայի Ազգային Ռուխի տեղական մասնաճյուղ։

1990-ական թվականների սկզբում, երբ Լիտվայի ժողովուրդը հայտարարեց իր պետության անկախության մասին, Նիկոլայ Կիչմարը ուղարկում է հեռագիր (պահպանվել է կրկնօրինակը) լիտվայի ժողովրդին, որով արտահայտում էր իր սատարումը նրանց և հույս էր հայտնում, որ Ուկրաինան շուտով նույնպես կդառնա անկախ։

«... Ձեր օրինակը տալիս է իմ Հայրենիքի - Ուկրաինայի վերածննդի հույս։ «Պայքարեք - կհաղթեք» ... », կրկնում է նա Տարաս Բուլբայի խոսքերը։

Պահպանվել է նրա Միխայիլ Գորբաչովին ուղղած նամակի կրկնօրինակը, որում նա մեղադրում է Մոսկվան ԽՍՀՄ հանրապետություններում ժողովրդավարական գործընթացների խեղդման փորձերի մեջ, մասնավորապես, Լիտվայում։ Նամակում նա հիշեցրել է նաև Սովետական Միության նախկինում կատարած նմանօրինակ գործողությունների մասին Հունգարիայում 1956 թ., Չեխոսլովակիայում 1968 թ. և Աֆղանստանում 1979 թ., ինչպես նաև ավելի ուշ տեղի ունեցած ամոթալի գործողությունների մասին՝ Նովոչերկասկում ցուցարարների գնդակահարումը, երևանյան «Զվարթնոց» օդանավակայանում կոտորածը և ավտոմատային կրակահերթերը դեպի կանայք և երեխաները Թբիլիսիում։

Նիկոլայ Կիմչարի գործունեությունը հայտնի դարձավ արտերկրում, և նա ստացել է առաջարկություն դառնալու անկախ դիտորդ Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում։ Կիչմարը աշխատելով Ղարաբաղում կազմակերպել է սնունդի և գրականության օգնություն տեղի հայ որբ երեխաների համար։

Նիկոլայ Կիչմարը եղել է 23 անկախ դիտորդներից մեկը, ովքեր հաստատել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի արտահայտումը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, որի արդյունքում և հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը[2][3]։

Նիկոլայ Կիչմարը մահացել է 40 տարեկան հասակում։ Ավտոբուսը, որում գտնվում էին տարբեր երկրներից ժամանած իրավապաշտպաններ, որոնց մեջ էր և Կիչմարը, ընկավ ադրբեջանական գնդակոծման տակ «Գրադ» կայանից Ստեփանակերտին մոտ։ Ծանր վիրավորված նրան տեղափոխեցին Երևան, սակայն վիրահատել չհասցրեցին։ Նիկոլայ Կիչմարը թաղված է իր ցանկության համաձայն 1992 թվականի մայիսի 13-ին Երևանի Եռաբլուր գերեզմանատանը, որտեղ թաղված են Հայաստանի հերոսները և Արցախյան ազատամարտի զոհերը[4]։ Նրա գերեզմանաքարին գրված է «Ուկրաինացի Նիկոլայ»։

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հարգեց Նիկոլայ Կիչմարի հիշատակը լռության րոպեով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Від щирого серця...»(չաշխատող հղում)
  2. Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքներ
  3. «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  4. Українське життя в Севастополі є!

Արտաքին հղումներ խմբագրել