Նիկոլայ Գերսևանով
Նիկոլայ Միխայլովիչ Գերսևանով (փետրվարի 28, 1879, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 20, 1950[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939)։
Նիկոլայ Գերսևանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1879 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 20, 1950[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Վրաստան, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Gersevanov Nikolay Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների համալսարանը (1901)։ 1923 թվականից Մոսկվայի հղորդակցության ճանապարհների, ինժեներների համալսարանի պրոֆեսոր։ 1931-1950 թվականներին ղեկավարել է Կառուցվածքների հիմքերի համամիութենական համալսարանը և ռազմատրանսպորտային ակադեմիայի հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբիոնը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գրունտների մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի հարցերին։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1948)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Герсеванов Николай Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 64)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գերսևանով» հոդվածին։ |