Նիկոլայ Բաև

հայ քաղինժեներ, ճարտարապետ

Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաև (հոկտեմբերի 6, 1875(1875-10-06) կամ 1878[1], Աստրախան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1952(1952-08-05) կամ 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հիմնականում աշխատել է Երևանում և Բաքվում[2]։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1942)[3]։

Նիկոլայ Բաև
ռուս.՝ Николай Георгиевич Баев
Ծնվել էհոկտեմբերի 6, 1875(1875-10-06) կամ 1878[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1952(1952-08-05) կամ 1953[1]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՔաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1901)
Ուշագրավ աշխատանքներԱդրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
 Nikolay Bayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1901 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը։ 1911 թվականից աշխատել է Բաքվում։ 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետ։ 1927 թ. տեղափոխվել է Երևան և 1929-1930 թթ. աշխատել որպես Հայգյուղշինի տնօրեն։ 1942 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 200-ից ավելի շինարարական նախագծերի և շինությունների հեղինակ է։ Նիկոլայ Բաևի անձնական արխիվը պահվում է Հայաստանի ազգային արխիվում[4]։

Հիմնական նախագծերը Երևանում խմբագրել

  • Բանկի շենք՝ ներկայումս՝ կենտրոնական բանկի շենքը (1933 թ.)
  • Բնակելի տուն՝ Սայաթ-Նովա պողոտա 25 (1928 թ.)
  • Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7 (1933 թ.)
  • Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ Հայաստանի դատախազության շենքը (1936 թ.)
  • Պալատ պիոներների և դպրոցականների, ներկայումս՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը (1938)
  • Բնակելի շենք՝ Կողբացի 47 (1930-ականներ)
  • Երևանի առաջին տպարանի շենք (1920-ականներ) (մասնամբ կանգուն)

Հիմնական նախագծերը Բաքվում խմբագրել

  • Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները
  • Ադրբեջանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
  • Էրմենիքենդ թաղամասն (Բաևի թաղամաս) ու հարակից շինությունները
  • Հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով)

Գրականություն խմբագրել

  • Էդմոնդ Տիգրանյան, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ), Երևան, 2000։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Архитекторы Азербайджана 19 и начала 20-го века. П (Татьяна Надеждина) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Члены союза». uaa.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  4. «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, Տեր-Մինասյան Ա. (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան)» (PDF).