Նիկոլայ Ասեև (ռուս.՝ Николай Николаевич Асеев, հունիսի 28 (հուլիսի 10), 1889[1][2], Լգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1963(1963-07-16)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ։

Նիկոլայ Ասեև
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 10), 1889[1][2]
ԾննդավայրԼգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 16, 1963(1963-07-16)[1][3][4][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, ճարտարապետ, կահույքի դիզայներ, ուսուցիչ և սցենարիստ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերքնարապատմողական և պոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱմուսինKseniya Sinyakova?
Изображение автографа
 Nikolai Nikolaievich Aseev Վիքիպահեստում

Նիկոլայ Ասեևը ծնվել է 1889 թվականի հունիսի 27 (հուլիսի 7)–ին, Կուրսկի մարզի Լգով քաղաքում։ Տպագրվել է 1913 թվականից։ Նույն թվականին ծանոթացել է Վ. Վ. Մայակովսկու հետ, եղել է նրա գլխավորած «Լեֆ» գրական խմբակի անդամ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիշերային սրինգ»-ը, գրված 1914 թ., կրել է սիմվոլիզմի, հատկապես՝ ֆուտուրիզմի ազդեցությունը։ Հեղափոխական–ռոմանտիկական պաթոսով են համակված «Սվերդլովյան փոթորիկը» (1924), «Սեմյոն Պրոսկակով» (1928) պոեմները, «Քսանվեց» (1925)՝ նվիրված Բաքվի կոմիսարներին, «Չերնիշևսկի» (1929) բանաստեղծությունները։ Վ. Ի. Լենինի կերպարը Ա. վերստեղծել է «Ռուսական հեքիաթ»–ում (1926)։ «Մայակովսկին սկսվում է» (1940) պոեմը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)[5]։ Հայրենական պատերազմի իրադարձություններն արձագանք են գտել Ասեևի «Առաջին դասակ» (1941), «Հաղթանակի բոցը» (1946) ժողովածուներում։ Նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասն են կազմում կինոսցենարները։ Հիշարժան է հատկապես Սերգեյ Էյզենշտեյնի նշանավոր «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմի սցենարը, որը նա գրել է Նինա Աղաջանովայի հեղինակակցությամբ[6]։ Ասեևը զբաղվել է նաև գրականագիտական հարցերով. այդ առումով հիշարժան է նրա «Ինչո՞ւ և ու՞մ է հարկավոր պոեզիան» խորագիրը կրող հոդվածների ժողովածուն (1961)։ Իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում հրատարակել է շուրջ 80 բանաստեղծական ժողովածու[7]։ Թարգմանել է Մաո Ցզե Դունի բանաստեղծությունները[8]։

Նիկոլայ Ասեևը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալով։ Մահացել է 1963 թվականի հուլիսի 16-ին, Մոսկվայում։

Երկեր խմբագրել

  • Николай Асеев. Ночная флейта: Стихи. / Предисл. и обл. С. Боброва. — М.: Лирика, 1914. — 32 с.
  • Николай Асеев. Зор. / Обл. М. Синяковой. — М.: Лирень, 1914. — 16 с.
  • Николай Асеев, Григорий Петников. Леторей: Кн. стихов / Обл. М. Синяковой. — М.: Лирень, 1915. — 32 с.
  • Николай Асеев. Ой конин дан окейн! Четвёртая кн. стихов. — М.: Лирень, 1916. — 14 с.
  • Николай Асеев. Оксана. — М.: Центрифуга, 1916. — 88 с.
  • Николай Асеев. Бомба. — Владивосток: Вост. трибуна, 1921. — 64 с.
  • Николай Асеев. Сибирская бась. — Чита, 1922
  • Николай Асеев. Софрон на фронте. — М., 1922
  • Николай Асеев. Аржаной декрет. — М.: Гиз, 1922. — 20 с.
  • Николай Асеев.Совет ветров. — М., ГИЗ, 1923. — 56 с.
  • Николай Асеев.Стальной соловей. — М., Вхутемас, 1922. — 26 с.
  • Николай Асеев. Избрань. / Обл. А.Родченко. - М., 1923
  • Николай Асеев. Октябрьские песни., М., Мол. гвардия, 1925. — 32 с.
  • Николай Асеев. За рядом ряд. М., 1925 — 32 с.
  • Николай Асеев. Расстрелянная земля (рассказы). М., Огонёк, 1925. — 44 с.
  • Николай Асеев. Разгримированная красавица. М.: Федерация, 1928.
  • Николай Асеев. Дневник поэта. Л.: Прибой, 1929. - 228 с.
  • Николай Асеев. Проза поэта. М.: Федерация, 1930.
  • Николай Асеев. Запеваем! М., ГИЗ, 1930. - 102 с.
  • Николай Асеев. Избранные стихи. / Обл. А. Родченко. - М., ГИЗ, 1930.
  • Николай Асеев. Большой читатель. М.: Федерация, 1932.
  • Николай Асеев. Обнова. Издательство писателей в Ленинграде. 1934.
  • Николай Асеев. Удивительные вещи. М.: Гослитиздат, 1934.
  • Николай Асеев Высокогорные стихи. М., Советский писатель, 1938.
  • Николай Асеев. Наша сила. М.: Гослитиздат, 1939.
  • Николай Асеев Зоревое пламя, М., Правда, 1939.
  • Николай Асеев. Первый взвод. М.: Гослитиздат, 1941.
  • Николай Асеев. Пламя победы. Л.: Советский писатель, 1946.
  • Николай Асеев. Разнолетье. М.: Советский писатель, 1950.
  • Николай Асеев. Раздумья. М.: Советский писатель, 1955.
  • Николай Асеев. Памяти лет. М., Гослитиздат, 1956.
  • "Николай Асеев. Стихи. М., Художественная литература, 1957.
  • Николай Асеев. Самое лучшее. М., Молодая гвардия, 1959.
  • Николай Асеев. Лад. М.: Советский писатель, 1961. 2-е издание, доп. М.: Советский писатель, 1963.
  • Николай Асеев. Самые мои стихи. М., Правда, 1962
  • Николай Асеев. Зачем и кому нужна поэзия. М.: Советский писатель,1961. — 315 с.

Նիկոլայ Ասեևը հայերեն խմբագրել

  • Գիշերվա ահը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1931, 8 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Եղիշե Չարենց։
  • Կապույտ հուսարներ։ Չերնիշևսկի։ Պահակ խաղաղության, Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի, Ե., 1963

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Асеев Николай Николаевич
  6. Броненосец потемкин // Энциклопедия кино. — 2010.
  7. Шайтанов И. Благополучный Асеев?.. // Асеев Н. Н. Стихотворения и поэмы. — М.: Художественная литература, 1990.
  8. Мао Цзэ-дун. Восемнадцать стихотворений. — М: Правда, 1957. — (Библиотека «Огонёк»).

Գրականություն Նիկոլայ Ասեևի մասին խմբագրել

  • Казак В.: Лексикон русской литературы XX века
  • Молдавский Д. М. Николай Асеев. — М.; Л.: Гослитиздат, 1965. — 151 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ասեև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 555