Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ (հուլիսի 30 (օգոստոսի 10), 1795, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10 (22), 1843, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ[1]), դեկաբրիստ, գվարդիայի կապիտան։

Մուրավյով Նիկիտա Միխայլովիչ
Муравьев Никита Михайлович
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30 (օգոստոսի 10), 1795
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10 (22), 1843 (47 տարեկան)
Մահվան վայրԻրկուտսկի նահանգ
ՔաղաքացիությունՌուսաստան
ԱզգությունՌուս
ԿրոնՔրիստոնեա
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Մասնագիտությունդեկաբրիստ
ԱմուսինAlexandra Muravieva?
Ծնողներհայր՝ Mikhail Muravyov?, մայր՝ Yekaterina Muravyova?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՓրկության միություն և Բարգավաճման միություն
ԵրեխաներSofiya Muravyova?
 Nikita Mikhailovich Muraviev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Մուրավյովը դեկաբրիստների «Փրկության միության» (1816) կազմակերպիչներից էր։ 1820թվականին «Բարօրության միությունում» հանդես է եկել Ռուսաստանում հանրապետական կառավարման օգտին։ 1821 թվականից դեկաբրիստների Հյուսիսային միության ղեկավարն էր։ Միաժամանակ ընտրվել է դեկաբրիստների Հարավային ընկերության դիրեկտորիայի անդամ։ Կազմել է ապագա ռուսական պետության սահմանադրության նախագիծ, ապացուցել բռնապետության դեմ ապստամբության անհրաժեշտությունը։ 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը չի մասնակցել՝ գյուղում լինելու պատճառով, սակայն ձերբակալվել է (1825 թվականի դեկտեմբերին) և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ Դատպարտվել է սկզբում գնդակահարության, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրությամբ (Սիբիր, Ներչինսկի հանքեր)։ 1835 թվականին փոխադրվել է Իրկուտսկի նահանգ (որտեղ և մահացել է)։ Հայտնի է որպես պատմաբան, քննադատել է Կարամզինի «Ռուսական պետության պատմություն»-ը, գրել ռազմական պատմության վերաբերյալ աշխատություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96