Նիկիայի Բ եկեղեցական ժողով

Նիկիայի Բ եկեղեցական ժողով (հայտնի է նաև որպես Յոթերորդ տիեզերական ժողով), հրավիրվել է 787 թվականին Նիկիա քաղաքում Իրինա կայսրուհու օրոք։ Ժողովին մասնակցել է 367 եպիսկոպոս, ովքեր հիմնականում ներկայացնում էին Արևելյան եկեղեցիները, ինչպես նաև Հռոմի Պապի ներկայացուցիչները։

Նիկիայի Բ տիեզերական ժողովը։

Ժողովը հրավիրվել է ընդդեմ պատկերամարտության, որն ի հայտ էր եկել ժողովից 60 տարի առաջ Լևոն Գ Իսավրացու օրոք, ով ցանկանալով մերձենալ մուսուլման արաբների հետ, որոշել էր արգելել սրբապատկերների պաշտամունքը։ Նիկիայի տիեզերական ժողովը վերականգնեց սրբապատկերների պաշտամունքն ու դատապարտեց պատկերամարտությունը։