Նիլ Բլոմկամպ (անգլ.՝ Neill Blomkamp, սեպտեմբերի 17, 1979(1979-09-17)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[2]), հարավաֆրիկացի և կանադացի կինոռեժիսոր[3] և 3D-անիմատոր։ Աշխատել է գիտական ֆանտաստիկայի և մարտաֆիլմերի ժանրում։ «9-րդ շրջան» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։

Նիլ Բլոմկամպ
անգլ.՝ Neill Blomkamp
Ծնվել էսեպտեմբերի 17, 1979(1979-09-17)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[2]
ԿրթությունՎանկուվերի կինոյի դպրոց
Քաղաքացիություն ՀԱՀ և  Կանադա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
Ոճ(եր)ֆանտաստիկա
ԱմուսինԹերի Թաթչել
Պարգևներ
IMDbID ID 0088955

Կարիերայի սկիզբ խմբագրել

Նիլ Բլոմկամպը ծնվել է Յոհաննեսբուրգում։ Երիտասարդ տարիներին նա հրապուրվում էր համակարգչային անիմացիայով։ 16 տարեկանում նա սկսում է աշխատել նկարիչ անիմատոր Շարլտո Կոպլիի Deadtime ընկերությունում։ Իննսունականների վերջերից տեղափոխվում է Կանադա, այնտեղ ավարտում է համակարգչային գրաֆիկայի և հատուկ էֆեկտների վանկուվերյան դպրոցը։ Նիլը ընկերություն է անում Մայքլ Բեեմի հետ[4]։

Համագործակցություն Պիտեր Ջեկսոնի հետ խմբագրել

Պիտեր Ջելսոնը, որպես «Հալո» ֆիլմի պրոդյուսեր, նախագծից Գիլերմո Դել Տորոյի հեռանալուց հետո ռեժիսորի տեղն առաջարկում է Նիլ Բլոմկամպին։ Նիլը բավականին նախապատրաստական աշխատանքներ կատարեց, չնայած դրան ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին։ Ջեկսոնը որպես փոխհատուցում Բլոմկամպին առաջարկեց 30 միլիոն սեփական նախագծի նկարահանման համար և որպես այդպիսին դաձավ «9-րդ շրջան»-ի, լիամետրաժ տարբերակը «Գոյատևել Յոբուրգում»։ Ֆիլմի սցենարը Բլոկոմպը ստեղծեց կնոջ Թերրի Թատչելի հետ համատեղ։

Օտարը 5 խմբագրել

2015 թվականի սկզբին[5] հայտնի դարձավ, որ Նիլը պետք է դառնա «Օտարը 5» («Օտարը» ֆիլմերի շարքից) ֆիլմի ռեժիսորը։ Գործողությունները տեղի են ունենում «Օտարները» և «Օտարը 3» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմում նկարահանվել են Սիգուրնի Ուիվերը և Մայքլ Բինը[6], իսկ որպես պրոդյուսեր հանդես է գալիս Ռիդլի Սկոտը[7]։ Սկզբում ռեժիսորը հրաժարվեց այս ֆիլմից, սակայն 2015 թվականի հունվարին իր Ինստագրամի էջում Բլոմկամպը նկարագրեց նոր ֆիլմի արտ-հայեցակարգը, որտեղ Էլեն Ռիպին հանդես էր գալիս «Տիեզերական ժոկեյի» հագուստով։ Հետագայում ռեժիսորը ակնարկեց, որ հնարավոր է ինքը նկարահանի «Օտարի», ոչ թե մեկ, այլ մի քանի ֆիլմեր[8]։

2017 թվականի մայիսի 1-ին Ռիդլի Սկոտը հաստատեց, որ Բլոմկամպի ֆիլմը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել և հայտարարեց, որ նրա անվանումը պետք է լիներ «Օտարը։ Արթնացում», և այդ անվանումը կփոխառնվի երրորդի համար, որի գործողությունները տեղի են ունենում «Պրոմեթևսի» և «Օտարը։ Պատգամով» ֆիլմերի միջև[9]։ Ֆրանշիզայի ներկայացուցիչները Բլոմկամպի ֆիլմը փրկելու նպատակով սկսեցին ստորագրություններ հավաքել միջնորդություններ ներկայացնել, բայց ոչինչ չստացվեց[10]։

Լևիաֆան խմբագրել

2015 թվականի մարտին տեղեկություններ տարածվեցին, որ Բլոմկամպը Սայմոն Կինբերգի հետ միասին հանդես կգան որպես «Լևիաֆան» ֆանտաստիկ ֆիլմի պրոդյուսերներ, որը պետք է նկարահանի ռեժիսոր Ռուարի Ռոբինսոնը[11]։ 2017 թվականին իր սեփական «Oats Studios» կինոստուդիայում Նիլը թողարկեց մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, «Rakka», «Firebase», «God: Serengeti», «Zygote», «Kapture: Fluke»:

Adam: The Mirror խմբագրել

Կարճամետրաժ մինի ինտերնետ սերիալները մեկնարկեցին Unity դեմո- թիմի ներկայացուցիչների կողմից ժամանակակից խաղային ապարատների հնարավորությունների ցուցադրման նպատակով դեմո-հոլովակների արտադրությամբ։ Ռենդերինգը կատարվում է իրական ժամանակում Unity ապարատի միջոցով։ Հետագա դրվագների ստեղծումը իրականացնում է «Oats Studios»-ը, իսկ ռեժիսորական աշխատանքները կատարում է Նիլը[12], մնացած աշխատանքները իրական ժամանակում շարունակվում է կատարվել Unity սարքի միջոցով։ Ֆիլմի ստեղծման գործընթացում օգտագործվում են ժամանակակից կինեմատոգրաֆիայի համակարգչային գրաֆիկայի այնպիսի մասնագիտական մեթոդներ, ինչպիսիք են շարժման գրավչությունը, այդ պայմաններում ողջ տեղեկատվության մշակումը իրական ժամանակում կատարվում է համակարգչային խաղային սարքերի միջոցով, ի տարբերություն այնպիսի մասնագիտական համակարգի, ինչպիսին է autodesk maya-ն, որտեղ ամբողջ ֆիլմը կադրերով ռենդավորվում է մի քանի ամսվա ընթացքում։ Հետագայում այս շարքում ներդրված գաղափարները կարող են հիմք հանդիսանալ լիարժեք ֆիլմի համար, եթե այն հետաքրքրի ինչ որ ստուդիայի։

Ռոբոկոպի վերադարձը խմբագրել

2018 թվականի հուլիսին հաստատվեց, որ Նիլը պետք է դառնա Ռոբոկոպի մասին նոր ֆիլմի ռեժիսորը[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել

  • 2004 թ.- «Տետրա վաալ» / Tetra vaal
  • 2005 թ.- «Alive in Joburg»
  • 2006 թ.- «Yellow»
  • 2006 թ.- «Տեմպբոտ»
  • 2008 թ.- «Հատելով ռազմաճակատը»
  • 2017 թ.- Oats: Volume 1 - Rakka
  • 2017 թ.- Oats: Volume 1 - Firebase
  • 2017 թ.- Oats: Volume 1 - God: Serengeti
  • 2017 թ.- Oats: Volume 1 - Zygote
  • 2017 թ.- Oats: Volume 1 - Kapture: Fluke
  • Мини-сериал Adam
    • 2017 թ.- Oats: Volume 1 - Adam Episode 2: The Mirrior[14]
    • 2017 թ.- Oats: Volume 1 - Adam Episode 3: The Prophet[15]

Отменённые проекты խմբագրել

  • TBA թ.- «Հալո» / Hallo
  • TBA թ.- «Օտարը 5» / Alien 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1012307778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Will Leitch (2009 թ․ օգոստոսի 2). «District Supervisor: Neill Blomkamp» (անգլերեն). New York Media LLC. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Neil Blomkamp - Biography
  5. Sean Erickson (2015 թ․ մարտի 4). «PROMETHEUS 2 vs ALIEN 5: Choose Your Own Adventure!». Moviepilot.Com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(անգլ.)
  6. Владимир Петин (2015 թ․ մարտի 19). «Майкл Бин снова сыграет с Сигурни Уивер в "Чужих"». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  7. «Нил Бломкамп опубликовал эксизы своего «Чужого»». The Hollywood Reporter Russia. 2015 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  8. Ali Plumb (2015 թ․ մարտի 6). «Exclusive: Neill Blomkamp Shares More About His Alien Movie». Empire Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.(անգլ.)
  9. Stolworthy, Jacob (2017 թ․ մայիսի 2). «Alien 5 is doomed as the crew of the Nostromo». Independent. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  10. Петиция по спасению Чужого 5
  11. «Нил Бломкамп спродюсирует ирландский фильм «Левиафан»». The Hollywood Reporter Russia. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  12. Unity (2017 թ․ հոկտեմբերի 10). «Made With Unity: ADAM - Behind the Scenes». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  13. Fleming Jr., Mike (2018 թ․ հուլիսի 11). «Neill Blomkamp To Direct New 'RoboCop' For MGM; Justin Rhodes Rewriting Sequel Script By Creators Ed Neumeier & Michael Miner». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  14. Oats Studios (2017 թ․ հոկտեմբերի 3). «ADAM: Episode 2». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  15. Oats Studios (2017 թ․ նոյեմբերի 30). «ADAM: Episode 3». Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Բլոմկամպ» հոդվածին։