Նիլսինա Նիլսեն

առաջին կին գիտնականն ու բժիշկը Դանիայում

Նիլսինա Նիլսեն (դան․՝ Nielsine Nielsen, հունիսի 10, 1850(1850-06-10)[1], Սվեննբորգ, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[2] - հոկտեմբերի 8, 1916(1916-10-08)[1], Կոպենհագեն, Դանիա[2]), առաջին կին գիտնականն ու բժիշկը Դանիայում[4]։ 1885 թվականին ավարտել է համալսարանը, իսկ 1889 թվականին հիմնադրել է իր սեփական բժշկական հաստատությունը և աշխատել որպես բժիշկ։ Նիլսենը նաև ակտիվորեն մասնակցել է գենդերային հավասարության համար շարժմանը՝ աշխատելով Դանիայի կանանց ընկերությունում[4]։

Նիլսինա Նիլսեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1850(1850-06-10)[1]
ԾննդավայրՍվեննբորգ, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[2]
Մահացել էհոկտեմբերի 8, 1916(1916-10-08)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[2]
ԳերեզմանԲիսպերբերգ գերեզմանատուն[2][3]
Քաղաքացիություն Դանիա
ԿրթությունԿոպենհագենի համալսարան (1877)[2]
Գիտական աստիճանբժշկության թեկնածու[2] (հունվարի 23, 1885)
Մասնագիտությունբժիշկ և կանանց իրավունքների պաշտպան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
 Nielsine Nielsen Վիքիպահեստում

Վաղ կենսագրություն խմբագրել

Նիլսինա Նիլսենը ծնվել է 1850 թվականի հունիսի 10-ին, Սվեննբորգում, որտեղ անցկացրել է իր մանկությունը, ունևոր նավի սեփականատեր Լարս Նիլսենի (1808-1886) և Կարեն Յենսենի (1811-1882) ընտանիքում։ Երեխա ժամանակ նրա եղբայրն ու քույրը մահացել են որովայնային տիֆից, ինչն էլ որոշ չափով ազդել է բժշկության հանդեպ նրա հետաքրքրության վրա։

Կարիերա խմբագրել

1868 թվականին մանկավարժական կրթություն է ստացել Կոպենհագենի Ֆրյոկրներնի Վիլլեմոես-Քվիստգորդսի ինստիտուտում և մի քանի տարի աշխատել գավառում որպես տնային դաստիարակչուհի։ 1874 թվականին նամակագրական կապ է հաստատել շվեդ բժշկուհի Շարլոտա Յուլենի հետ, ով նրան խորհուրդ է տվել դիմել դանիացի խորհրդարանական Կ.Է.Ֆենգերին, ով աջակցում էր կանանց իրավունքների համար պայքարին, այդ թվում` օգնում էր առաջին դանիացի հեռագրական օպերատոր Մաթիլդա Ֆիբիգերին։ Ֆենգերը համալսարանում բժշկություն սովորելու նրա դիմումն ուղարկել է կրթության նախարարություն։ 1875 թվականին թագավորական հրամանագրով ընդունվել է օրենսդրություն, որը թույլ է տվել կանանց օգտվել համալսարանական կրթությունից։ 1877 թվականին Նիլսենը, Յոհաննա Գլիրուպի հետ միասին, ընդունվել են Դանիայի համալսարան` դառնալով առաջին երկու ուսանողուհիները։ Դանիայի կանանց ընկերությունը նրան մի փոքր նպաստ է տրամադրել, որպեսզի կարողանա սովորել։ 1885 թվականին Նիլսենը ստացել է թերապևետ բժշկի դիպլոմ։

Նիլսենը Կոպենհագենում իրեն դրսևորել է որպես գործնական բժիշկ։ Նիլսենը նախատեսել էր մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում, բայց այդ ժամանակների միակ դանիացի գինեկոլոգ Ֆ. Հովիցը չի ընդունել նրան։ Այնուամենայնիվ, 1906 թվականին նա նշանակվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գծով համայնքային մասնագետ և զբաղվել է մարմնավաճառների իրավունքների պաշտպանությամբ։ Նիլսինա Նիլսենը ակտիվորեն ներգրավվել է կանանց շարժման մեջ` որպես Դանիայի կանանց ընկերության անդամ։ Քննադատելով այս կազմակերպության չափազանց զգույշ քաղաքականությունը՝ նա միացել է կանանց ավելի արմատական խմբերին։ 1893-1898 թվականներին Նիլսենը եղել է Կանանց սուֆրաժիստական ասոցիացիայի նախագահը (Kvindevalgretsforeningen): 1904 թվականին նա Լուիզա Նյորլունդի, Բիրգիտ Բերգ Նիլսենի և Ալվիլդա Հարբու Հոֆի հետ միասին դարձել են Լիբերալ կուսակցության առաջին կին անդամները։ 1907 թվականին նա դարձել է կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի (Landsforbundet for Kvinders Valgret) համահիմնադիրներից մեկը[5]։

Ճանաչում խմբագրել

Նիլսինա Նիլսենի պատվին է անվանակոչվել դեպի Ռիգսհոսպիտալետ գնացող ճանապարհը, որը Դանիայի ամենամեծ հիվանդանոցներից մեկն է և Կոպենհագենի ամենաբարձր մասնագիտացված հիվանդանոցը[6]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
  3. gravsted.dk (դան.)
  4. 4,0 4,1 «Nielsine Nielsen». Den Store Danske (դանիերեն). Gyldendal. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Nielsine Nielsen». Dansk Kvindebiografisk Leksikon. 2003 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  6. Larsen, Klaus. «Riget får landets første Nielsine Nielsens Vej [Rigshospitalet gets the first Nielsine Nielsens road in the country]». Ugeskriftet.dk. Ugeskriftet for Læger. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլսինա Նիլսեն» հոդվածին։