Նիլսենի վարկանիշ (անգլ.՝ Nielsen ratings), լսարանի քանակի չափման համակարգ, որը ստեղծվել է Nielsen Holdings-ի կազմի մեջ մտնող Nielsen Media Research ընկերության կողմից ԱՄՆ-ում հեռուստատեսային հաղորդումների հեռուստադիտողների քանակը պարզելու համար։ Գովազդի հարցերով զբաղվող, իսկ ավելի ուշ ռադիոհեռարձակման և հեռուստահեռարձակման պահանջարկի մարկետոլոգ Արթուր Նիլսենի կողմից ստեղծված Nielsen Media Research-ը մշակեց Նիլսենի վարկանիշը հենց ռադիոհաղորդումների պահանջարկը և ժողովրդականությունը չափելու համար, իսկ 1950 թվականին սկսեց զբաղվել հեռուստալսարանի չափման հարցերով՝ մշակված Նիլսենի և նրա ընկերության կողմից ռադիոունկնդիրների քանակի չափման սկզբունքների հիման վրա։

Չափման մեթոդներ խմբագրել

Վարկանշային տվյալներ ստանալու համար օգտագործվում է երկու հիմնական մեթոդ։ Առաջին մեթոդը հիմնված է նպատակային լսարանի՝ հեռուստածրագրերի շարքում իրենց նախասիրությունների վերաբերյալ գրառումների հետազոտման վրա։ Լսարանի տարբեր խմբերից հավաքված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կազմել ամբողջական պատկերացում կազմել ցանկացած շոուի, հեռուստաալիքի կամ հեռարձակման ժամանակի վերաբերյալ։ Երկրորդը հիմնված է հատուկ սարքի՝ փիփլմետրի, կիրառության վրա, որը ներդրվում է հեռուստացույցի մեջ և հաշվում է այդ հեռուստացույցից օգտվող լսարանի նախասիրությունների տեղեկատվությունը։ Այս սարքը թույլ է տալիս որոշել որոշակի լսարանի ավելի լայն նախընտրությունները և ավելի ճշգրիտ ժամանակային տիրույթում։ Կան նաև սարքեր, որոնք ճանաչում են լսարանի առանձին անդամներին (օրինակ՝ ընտանիքի բոլոր անդամներին), բայց Nielsen Media Research ընկերությունը չի օգտագործում այս սարքը, թեև այն կարող էր ըստ ժողովրդագրական հատկանիշի տալ ավելի տարբերակված արդյունքներ (օրինակ՝ երեխաների, դեռահասների, մեծահասակների շրջանում ամենատարածված ծրագրերի մասին տվյալների ստացում և այլն)[1]։

Նիլսենի վարկանշով առավել հանրաճանաչ շոուներ խմբագրել

Արթուր Նիլսենն սկսել է վարկանիշների կազմումը 1950 թվականին։ Նրանից առաջ դրանով զբաղվում էին միանգամից մի քանի ընկերություններ, որոնցից էր, օրինակ, «Variety" ամսագիր» Աղյուսակում նշված են այն հեռուստածրագրերը, որոնք եթերաշրջանն ավարտել են Նիլսենի ամենաբարձր վարկանշով[2][3][4][5]՝

թվական հաղորդում հեռուստաալիք
1950-1951 Texaco Star Theater NBC
1951-1952 Arthur Godfrey’s Talent Scouts CBS
1952-1953 I Love Lucy
1953-1954
1954-1955
1955-1956 The $64,000 Question
1956-1957 I Love Lucy
1957-1958 Gunsmoke
1958-1959
1959-1960
1960-1961
1961-1962 Wagon Train NBC
1962-1963 The Beverly Hillbillies CBS
1963-1964
1964-1965 Բոնանցա NBC
1965-1966
1966-1967
1967-1968 The Andy Griffith Show CBS
1968-1969 Rowan & Martin’s Laugh-In NBC
1969-1970
1970-1971 Դոկտոր Մարկուս Ուելբի ABC
1971-1972 Ամեն ինչ ընտանիքում CBS
1972-1973
1973-1974
1974-1975
1975-1976
1976-1977 Երջանիկ օրեր ABC
1977-1978 Laverne & Shirley
1978-1979
1979-1980 60 րոպե CBS
1980-1981 Դալլաս
1981-1982
1982-1983 60 րոպե
1983-1984 Դալլաս
1984-1985 Դինաստիա ABC
1985-1986 Կոսբի շոու NBC
1986-1987
1987-1988
1988-1989
1989-1990 Կոսբի շոու
Ռոզաննա ABC
1990-1991 Չիրս NBC
1991-1992 60 րոպե CBS
1992-1993
1993-1994 Մեծ վերանորոգում ABC
1994-1995 Սայնֆելդ NBC
1995-1996 Շտապ օգնություն
1996-1997
1997-1998 Սայնֆելդ
1998-1999 Շտապ օգնություն
1999-2000 Who Wants To Be A Millionaire? ABC
2000-2001 Survivor CBS
2001-2002 Ընկերներ NBC
2002-2003 C.S.I.: Հանցագործության վայրը CBS
2003-2004 American Idol Fox
2004-2005
2005-2006
2006-2007
2007-2008
2008-2009
2009-2010
2010-2011
2011-2012 NBC Sunday Night Football NBC

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gary Levin (2006 թ․ հոկտեմբերի 12). «Playback time for Nielsens». USA Today. Gannett Company. էջ 1D.
  2. , ISBN 0-14-024916-8։
  3. «2003-04 Season To Date Program Rankings from September 22, 2003 Through May 30, 2004». ABC Medianet. 2004 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Brooks, Tim and Earle Marsh (1997).
  5. Andreeva, Nellie (2011 թ․ մայիսի 27). «Full 2010-11 Season Series Rankers». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.