Նժույգն ու սարսափահար եղնիկը

«Նժույգն ու սարսափահար եղնիկը (ռուս.՝ Конь и трепетная лань), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1885 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1885 թվականին «Պետերբուրգյան թերթում» № 219, 1885 թվականի օգոստոսի 12-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ[1]։

Նժույգն ու սարսափահար եղնիկը
ռուս.՝ Конь и трепетная лань
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էօգոստոսի 12 (24), 1885

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովի «Նժույգն ու սարսափահար եղնիկը» պատմվածքը գրվել է 1885 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Պետերբուրգյան թերթում» № 219, 1885 թվականի օգոստոսի 12-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ տպագրվել է «Խայտաբղետ պատմվածքներ ժողովածուում։

Հեղինակը պատմվածքի վերնագրի համար օգտագործել է Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա» պոեմը` «Բեռնասայլին լծել են մի նժույգ և դողդոջուն եղնիկին»։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն։

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում փոքրիկ գավառական քաղաքում։ Մի անգամ գիշերով Ֆիբրով ամուսինների քունը չէր տանում։ Կինը՝ Կատյան սկսեց նախատել ամուսնուն Վասյային, որ նա միշտ տուն է գալիս հարբած։ Ամուսինը, որ աշխատում էր լրագրող-հաղորդավար, արդարանում է, որ իր մասնագիտությունն այնպիսին է, որ չի կարող չխմել ընկերների և այցելուների հետ, այլապես չես կարող նրանցից տեղեկություններ ստանալ։ Կինը համոզում է Վասյային թողնել այդ աշխատանքը, քանի որ նա անլուրջ գրող է, ինչ որ լրագրող, որ դատարկ բաներ է գրում։ Նա ասում է «Լավ կլիներ, որ ամուսինը շատ փող աշխատեր, ամսական երկու հարյուրից երեք հարյուր ռուբլի, թէ չէ ստանում ես հիսուն ռուբլի, այն էլ անկանոն։ Մենք ապրում ենք աղքատ և կեղտոտ, տանից լվացքատան հոտ է գալիս, շուրջբոլորը արհեստանոցներ են և բնակվում են անառակ կանայք։ Ամբողջ օրը լսում ես անպարկեշտ խոսքեր և երգեր։ Ոչ կահույք ունենք, ոչ էլ սպիտակեղեն, դու հագնվում ես անպարկեշտ, աղքատ, տանտիրուհին կշտամբում է քեզ, ես էլ ապրում եմ դերձակուհուց վատ, կերակրվում ենք օրավարձով բանվորից վատ …»

Վասյան պատասխանում է, որ իրենք շուտով լավ կապրեն, երբ իրեն աշխատանքի կվերցնեն «Հավկուրություն» հրատարակչությունում։ Փոխադարձ հակաճառություններից որոշ ժամանակ անց, Վասյան դուրս է գալիս սենյակից և երկու րոպե անց վերադառնում տարուբերվելով, փնթփնթալով և դեմքին սարսափի արտահայտությամբ։ Կինը նորից սկսում է մտածել լավագույնի մասի և չի նկատում թե ինչպես քնեց։ Կեսօրին արթնանում է քնից և տեսնում, որ ամուսինը կողքին չէ։ Նա վստահ է, որ Վասյան նորից երեկոյան վերադարձել է հարբած վիճակում և չի ցանկանում խնդրել քեռուն, ամուսնու համար հարմար գործ գտնելու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чехов А. П. Конь и трепетная лань». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Конь и трепетная лань// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 51, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Le Cheval et la Biche frémissante, traduit par Madeleine Durand et Edouard Parayre, Les Editeurs Français Réunis, 1955, numéro d’éditeur 431.